25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Նիկոլ Փաշինյանը մնացել է «Game of Thrones»-ի առաջին սեզոնի տակ». Աշոտյան /տեսանյութ/

Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա ասուլիսի ընթացքում ՀՀԿ-ին վերաբերող ձևակերպումներին, դրանք համարեց զավեշտալի և անբարեկիրթ։ Նա նախ՝ կատակեց և լրագրողներին հորդորեց անջատել բոլոր ձայնագրիչներին ու տեսախցիկները, քանի որ իրենց գործունեությունը «ապօրինի» է և «կասեցված», ինչպես նշել էր Փաշինյանը։

 «Այն տասնյակ երիտասարդները, որոնք այսօր հաճախում են մեր դպրոց, օրենքի «խախտում» են անում, որ շարունակում են բացել ՀՀԿ-ի՝ ինչպես կենտրոնակայանի, այնպես էլ՝ տարածքային կազմակերպության դռները։ Ավելին ասեմ՝ 60 հազար քվե ստացած կուսակցությունն այսօր համայն հայության վարչապետի հավակնություն ունեցող անձի կողմից կարող է, այսպես ասած, նման նախշումների արժանանալ։ Այն, ինչ այսօր Նիկոլ Փաշինյանը խոսում էր՝ մեզ հետ կապված, վկայում է այն մասին, որ նա վարչապետ չդարձավ։ Այս մեկ տարվա իր գործունեության ախտորոշումն իր ասուլիսով նա տվեց։ Հավատացեք, Հայաստանում որևէ մեկն այդքան արագ չի նվազեցնում վարչապետի վարկանիշը, որքան ինքը՝  Նիկոլ Փաշինյանը»,- նշեց Արմեն Աշոտյանը։
 
Նրա խոսքով՝ պետական պաշտոնյային սազական չէր մայիսի 9-ին ընդառաջ՝ եռատոնի մեկնարկին, նման բառապաշարով, դեմքի ծամածռությամբ և հեգնանքով խոսել այն մարդկանց մասին, որոնք կոփել են մայիսյան հաղթանակները, և որոնց շնորհիվ կայացել է Արցախի Հանրապետությունը։
 
Նա վստահեցրեց, որ Սերժ Սարգսյանին լրատվամիջոցներն անպայման հնարավորություն կունենան հարցեր ուղղել, նրա կարծիքով՝ անբարո է նման բառապաշարով խոսել այն մարդու մասին, ով համակարգել է Շուշիի ազատագրման օպերացիան։
 
«Կարծում եմ՝ դաստիարակության և բարեկրթության խնդիր է՝ այդ կերպ խոսել այն կուսակցության մասին, որն Արցախյան պատերազմի առաջին իսկ օրերին կանգնած էր խրամատում, այն մարդու մասին, որը մեծ լումա ունի հայկական երկու պետությունների կայացման գործում։ Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը մնացել է «Game of Thrones»-ի առաջին սեզոնի տակ։ Նա չի հասկանում, որ մեկ տարի անց պետք է նկարահանվի երկրորդ, երրորդ, չորրորյդ սեզոնում։ Ցավոք, նա չի հասկանում, որ վարչապետի ասուլիսը պետք է լիներ հետևյալ ձևաչափով՝ խոստում-կատարում։ Այսօր ականատես եղանք  քաղաքական մի մարաթոնի, որի ընթացքում մանիպուլյացիան, կեղծիքը, կիսատ-պռատ տեղեկատվություն հրամցնելու վարպետությունը ՀՀԿ-ի հանդեպ շաղախված էր անթաքույց մաղձով»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը։
 
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։
 
Զվարթ Խաչատրյան
 
168.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ