Thursday, 28 03 2024
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված

Շոու է. Վահագն Հարությունյանը թաքնվում է նախաքննական մարմնից, իսկ դա նրան կալանավորելու հիմքերից մեկն է

ՀՀ դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին չկալանավորելու որոշման դեմ:

Հիշեցնենք, որ մարտի 17-ին Հատուկ քննչական ծառայությունը Հարությունյանին կալանավորելու չորրորդ միջնորդությունն էր ներկայացրել դատարան։ Միջնորդությունը մերժվել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանի որոշմամբ, որն էլ ներկայումս բողոքարկել է գլխավոր դատախազությունը։

ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանի համար հասկանալի չէ Վահագն Հարությունյանի խափանման միջոցի հարցի շուրջ ամիսներ շարունակ դատաիրավական համակարգում այս տեղապտույտը։ Նրա խոսքերով՝ միայն այն փաստը, որ Վահագն Հարությունյանը թաքնվում է քննությունից, արդեն իսկ բավարար հիմք է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որովհետև ի թիվս այլ գործոնների, խափանման միջոց ընտրելու համար կարևոր հիմքերից մեկը, ըստ օրենքի, վարույթն իրականացնող մարմնից թաքնվելն է, նախաքննությունից խուսափելը։ «Հիմա Վահագն Հարությունյանը խուսափում է վարույթն իրականացնող մարմնից։ Ես չգիտեմ, թե դատարանն ինչի վրա է հիմնվում, երբ մերժում է նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունները։ Դատարանը գտնում է, որ Վահագն Հարությունյանը չի՞ թաքնվում վարույթն իրականացնող մարմնից։ Սա աբսուրդ է, բայց նաև՝ որ թե՛ միջնորդությունները, թե՛ որոշումները հասանելի չեն բոլորին միջդատական վարույթում, մի քիչ բարդ է դատողություններ անել մի բանի մասին, որից տեղյակ չենք։ Բայց մի բան անհերքելի է, որ Վահագն Հարությունյանը քրեական հետապնդում սկսելու օրվանից խուսափում է նախաքննական մարմնին ներկայանալուց, ցուցմունքներ տալուց, իր կարգավիճակից բխող այլ քրեադատավարական գործողությունների մասնակցելուց։ Հետևաբար, տրամաբանական է, ու մեր դատարանների պրակտիկան ցույց է տալիս, որ նման բոլոր դեպքերում որպես խափանման միջոց ընտրվում է կալանավորումը։ Իսկ եթե այս դեպքում դա չի արվում, ապա պետք է ուշադրություն դարձնել, թե որ դատավորներն են որոշում կայացնում, ինչ մոտիվով են այդ որոշումները կայացնում»,- ընդգծեց Խաչատրյանը։

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը համոզված պնդում է, որ այս ամենը շոու է և նախապես կազմակերպված, որի հետևում կոնկրետ մարդիկ են կանգնած։ «Վահագն Հարությունյանն ի սկզբանե շատ պաշտպանված է եղել, նրա հետախուզումը ձևական բնույթ է կրել, որովհետև վերջինիս նույնիսկ կալանքի սանկցիա տրված չէ առ այսօր։ Նրան առաջին օրվանից աջակցում է Արթուր Դավթյանը, ու եթե նա մի օր հանդգնի և ասի, որ դատարանը չի տվել կալանքի սանկցիան, ուրեմն ստում է, որովհետև Առաջին ատյանի դատարանը տվել էր կալանքի սանկցիա, բայց կոպիտ խախտումներով, որը Արթուր Դավթյանի կողմից կազմակերպված շոու էր»։ Մարինա Պողոսյանը հիշեցրեց, որ Առաջին ատյանի կողմից Վահագն Հարությունյանի կալանքի սանկցիան Վերաքննիչ դատարանում բեկանվեց, որն էլ, մեր զրուցակցի խոսքերով, տեղի է ունեցել Վազգեն Ռշտունու թեթև ձեռքով, որն էլ Վահագն Հարությունյանի մտերմագույն ընկերն է։ «Սա աչքկապոցի է, դա հատուկ մշակված սցենար էր, շոու ծրագիր ժողովրդի համար, թե իբր նրան կալանքի սանկցիա տվեցին, ապա բողոքարկեցին, հետո նա անհետացավ։ Ես բացարձակապես որևէ հույս չունեմ, որ նա կվերադարձվի Հայաստան և պատասխանատվության կենթարկվի»,- նշեց իրավապաշտպանը։

Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանը ՌԴ-ում հայտնաբերվել և ձերբակալվել էր 2020 թ. մարտի 15-ին: Մեկ օր անց՝ մարտի 16-ի երեկոյան, Հարությունյանն ազատ էր արձակվել մեղսագրվող արարքի համար՝ ՌԴ օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Մարտի 1-ի գործով նա որպես մեղադրյալ է ներգրավվել ապացույցներ կեղծելու, անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: Հարությունյանն իրեն մեղավոր չի ճանաչում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում