211652_close_icon
views-count952 դիտում article-date 09:58 14-04-2019

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Ապրիլի 13-14-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան-Սևան ավտոճանապարհի 79-րդ կմ-ին հարակից ճանապարհի աջակողմյան հատվածում այրվել է 1 հա խոտածածկույթ, Երևան-Իջևան ավտոճանապարհի 69-րդ կմ-ին հարակից՝ 400 քմ, Արագածոտնի մարզի Աղձք գյուղում՝ 4000 քմ և ջերմահարվել՝ 10 ծիրանենի, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Զ. Անդրանիկի փողոցում՝ 500 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 2 հա, Չերկասի փողոցում՝ 500 քմ, Շահումյան գյուղի գերեզմանատան մոտ՝ 1 հա, Փամբակ գյուղում՝ երկաթգծի մոտ՝ 2000 քմ, Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին՝ 4500 քմ, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի պետական համալսարանի մոտ՝ 300 քմ, Գեդեոն Միքայելյան փողոցում՝ 100 հակ անասնակեր, Ծաղկունք գյուղի անասնագոմերի մոտակայքում՝ մոտ 1500 հակ, Մարտունի քաղաքի ներքին գերեզմանատանը՝ 5000 քմ խոտածածկույթ, Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում՝ 3 հա, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Շիրակի փողոցի վերջնամասում՝ 300 քմ, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի հանդամասերից մեկում՝ 300 քմ, Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում՝ 800 քմ, Այգեպար համայնքում՝ 12 հա, Արարատի մարզի Դիմիտրով գյուղի վերջնամասում գտնվող հողամասերում՝ մոտ 1 հա եղեգնուտ, մոտ 1000 քմ խոտածածկույթ և ջերմահարվել է 5 խնձորենի: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր