Tuesday, 23 04 2024
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք

«Ռուսաստանը պատասխանեց Թուրքիային և Ադրբեջանին զորավարժություններով. Հարավային Կովկասում իրադրության տերը մենք ենք»

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ս թ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Ադրբեջանի Հանրապետության մի շարք շրջաններում, այդ թվում՝ Նախիջևանի տարածքում, անցկացվելու են թուրք-ադրբեջանական համատեղ լայնամասշտաբ զորավարժություններ։

Մասնավորապես, հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում, Քյուրդամիրում, Գյանջայում և Եվլախում անցկացվելու են Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերի (ՌՕՈՒ) համատեղ վարժանքներ, իսկ օգոստոսի 1-5-ը Նախիջևանում և Բաքվում՝ համատեղ ցամաքային վարժանքներ:

Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ ռազմական վարժանքները լինելու են մարտավարական մակարդակում։

Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերն, իհարկե, առաջին անգամը չէ, որ միասին վարժանքներ անում։ Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ անց են կացվում պարբերաբար՝ տարվա մեջ մեկ կամ մի քանի անգամ, թե՛ Թուրքիայի և թե՛ Ադրբեջանի տարածքում, այդ թվում և հատկապես՝ Նախիջևանում։ Այս իմաստով հուլիսի 29-ին մեկնարկած զորավարժություններում, կարծեք թե, արտառոց պետք է չլիներ։

Սակայն հուլիս ամսվա ընթացքում Տավուշի սահմանին տեղի ունեցած հայ-ադրբեջանական ռազմական բախումների և այդ ընթացքում Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության ցուցաբերած ագրեսիվ կեցվածքի, ադրբեջանական կողմին աջակցող հայտարարությունների ետնախորքին Հայաստանի սահմաններին բավական մոտ գտնվող տարածքներում Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ լայնամասշտաբ զորավարժությունների անցկացման մասին լուրը, բնականաբար, այլ երանգներ է ստանում և այլ կերպ է ընկալվում Հայաստանում։ Ու այդպես էլ եղավ։ Բայց որքանո՞վ են մոտ այդ ընկալումները իրականությանը և որքանո՞վ են արդարացված նման մտավախությունները, որ մեր երկու ոխերիմ հարևանները՝ Ադրբեջանը և Թուրքիան, համատեղ ռազմական ագրեսիա են նախապատրաստում Հայաստանի դեմ։

https://www.1in.am/assets/uploads/2017/03/andranik_ispiryan.jpg

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

– Պարոն Իսպիրյան, ի՞նչ եք կարծում՝ սրանք հերթակա՞ն զորավարժություններ են, թե՞ արտահերթ կամ արտակարգ զորավարժություններ՝ պայմանավորված վերջին հայտնի զարգացումներով։ Դրանք որքանո՞վ են կապված հուլիսյան մարտերի հետ։ Սա կարո՞ղ ենք համարել թուրք-ադրբեջանական քաղաքական ինչ-որ ուղերձ Հայաստանին, թե՞ նման ենթատեքստեր չեք տեսնում։

– Գիտեք, երբ նայում ենք թուրք-ադրբեջանական զորավարժություններին՝ դրանք գրեթե միշտ կան, և միայն հայ-ադրբեջանական որոշակի լարվածության ժամանակ է հայ հասարակության ուշադրությունը մեծանում դրանց նկատմամբ և անհանգստությունը ավելի է բարձրանում։ Եվ այս անգամն էլ բացառություն չեղավ։ Պատահական չէ, որ նախորդ օրերին մեր մամուլում տեսանք հրապարակված այն կադրերը և շատ ահասարսուռ վերնագրերը, որ «Թուրքիան զորք է մտցնում Նախիջևան»։ Նախկինում էլ շատ են նման դեպքեր եղել։ Ինչո՞ւ եմ ասում․ որովհետև լրագրողները միշտ նման դեպքերում զանգահարում են, հարցնում՝ «զորավարժություններ են անում, ինչո՞վ է դա վտանգավոր, ինչո՞ւ հիմա…», և այլն, և այսպես շարունակ։

Ընդհանրապես զորավարժությունները իրական մարտական գործողությունների ուսումնական տարբերակն են և իհարկե, ամեն պահի կարող են դառնալ մարտական, իրական։ Դրանց էությունը նաև դա է։ Բայց վերադառնանք վերջին դեպքին։

Նախորդ տարի էլ՝ այս ժամանակ, զորավարժություն էին անում՝ կրկին Ադրբեջանում, կրկին Նախիջևանի տարածքում։ Թուրք-ադրբեջանական, համատեղ, շաբլոն դարձած կարգախոսներով՝ «եղբայրություն» և այլն։

– «Անդրդվելի, անխախտ եղբայրություն»։

– Այո՛, այո՛, նմանատիպ՝ իրար գովերգող քաղցր ու շքեղ բառերով։ Հիմա, եթե խոսում ենք հուլիսի 27-ին հայտարարված զորավարժությունների մասին, ապա կարծում եմ՝ նման զորավարժությունները շատ արագ, հապճեպ պլանավորելը ռեալ չէ։ Ես ինքս էլ ծառայել եմ զինված ուժերում, մասնակցել եմ ռազմական վարժանքների և հասկանալով զորավարժությունների նախապատրաստական փուլի դժվարությունները՝ կարող եմ ասել, որ դա որոշակի ժամանակ է պահանջում, երկու օրում այդ քանակությամբ զինտեխնիկա հանելը, նախապատրաստելը և նման ծավալների վարժանքներ պլանավորելը մի քիչ իրատեսական չէ։ Կարծում եմ՝ պլանավորված էր։ Գուցե հենց այդ օրերին չլիներ, այլ ավելի ուշ, բայց ամեն դեպքում պլանավորված էր։ Բացի այդ, որքան տեղյակ եմ՝ զորավարժությունների անցկացման մասին նախօրոք տեղեկացնում են հարևան երկրների համապատասխան կառույցներին։ Դա ավելի կոնկրետ կիմանան մեր համապատասխան կառույցները։

Այո՛, զորավարժությունների նպատակը, անկախ այս ժամանակահատվածից, որը համընկել է տավուշյան դեպքերի հետ, իհարկե, ուղղված է Հայաստանի դեմ։ Իսկ մանավանդ հիմա, եթե համարենք, որ համընկավ, Թուրքիան և Ադրբեջանը սրան տվեցին շատ խիստ աստառ։ Նույնիսկ թուրքական մամուլում նման վերնագրեր կան՝ «Թուրքիան Հայաստանին իր տեղն է ցույց տալիս»։ Այսինքն՝ սա օգտագործվեց թուրքական իշխանությունների վարկանիշի բարձրացման համար, որ «նայեք, մենք Հայաստանին նեղն են գցում», և այլն։ Նմանատիպ կոնտեքստներով են փորձում այս զորավարժությունը ներկայացնել։ Իսկ Ադրբեջանը՝ առավել ևս։

Այսպիսով, անկախ այն հանգամանքից՝ զորավարժությունը համընկա՞վ տավուշյան դեպքերի հետ, թե՞ հատուկ, դիտավորյալ հենց այս ժամանակացույցում արվեց, ամեն դեպքում սա օգտագործվում է Հայաստանի դեմ՝ իրենց քաղաքական կշռի մեծացման նպատակով։ Այդպես են անում թուրքական իշխանությունները։ Այդպես են անում Ադրբեջանի իշխանությունները՝ ի դեմս Ալիևի, որը, ինչպես տեսանք, երկրի ներսում ունի լուրջ խնդիրներ, և տավուշյան դեպքերը, սահմանին ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքները բավական ծանր նստեցին թե՛ Ադրբեջանի իշխանությունների վարկանիշի, թե՛ բանակի մարտունակության վրա: Եվ հիմա Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները փորձում են սրանով վարկանիշի խնդիր լուծել։

– Իհարկե, զորավարժությունների մասին կարող ենք շատ խոսել, և մեծ հաշվով՝ համաձայն եմ Ձեզ հետ, որ դրանք պարբերաբար անցկացվող միջոցառումներ են, բայց կարող են նաև որոշակի ենթատեքստեր ունենալ: Բայց ավելի կարևոր հարց կա։ Սա առիթ է, առավել ևս հիմա, խոսելու ընդհանրապես թուրքական գործոնի մասին հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում և մասնավորապես Թուրքիայի ղեկավարության վերջին հայտարարությունների մասին՝ կապված տավուշյան դեպքերի հետ։ Ի՞նչ եք կարծում՝ Թուրքիան չափից ավելի ակտիվ և ագրեսիվ չէ՞ր այս հարցում։

– Այո՛, համամիտ եմ հարցադրման հետ։ Գիտեք, ես շուրջ 12 տարի շարունակ հետևում եմ Թուրքիայի քաղաքականությանը և թուրքական մամուլին, դրանից առաջ էլ համալսարանական մակարդակով էի ուսումնասիրում, ավելին՝ իմ մագիստրոսական թեզը վերաբերում էր հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրներին՝ ըստ թուրքական մամուլի, և կարող եմ ասել, որ Թուրքիայի այդպիսի բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից նման բարձր դոզայով սպառնալիքներ, հայտարարություններ Հայաստանի հասցեին առնվազն վերջին 10 տարվա մեջ չեն գրանցվել։ Դրա համար կան բազմաթիվ պատճառներ՝ ինչո՞ւ չի եղել։ Հիմնական պատճառներից մեկն այն է, որ Թուրքիան վախեցել է արտաքին աշխարհի, միջազգային հանրության աչքերին կրկին ագրեսոր դիտվելուց։ Ի վերջո, Հայոց ցեղասպանության հետ կապված հարցեր ուներ։ Իսկ հիմա Թուրքիան, կարծես, ձերբազատվել է ցեղասպանության ճանաչման հետ կապված միջազգային ճնշման բարդույթից և օգտագործելով տարածաշրջանում գերտերությունների ուշադրության պասիվությունը՝ իրեն թույլ է տալիս նման ոճի հայտարարություններ Հայաստանի հասցեին։

– Հատկապես Թուրքիայի պաշտպանության նախարարությունն էր շատ ակտիվ իր հայտարարություններում մեղադրում էր Հայաստանին, աջակցություն էր հայտնում «եղբայրական Ադրբեջանին»։

– Գլխավոր շտաբը, գլխավոր շտաբի պետը, այո՛, պաշտպանության նախարարը՝ իր հերթին։ Ռազմարդյունաբերության վարչության պետը՝ «մենք Ադրբեջանի կողքին ենք», «մեր զենքերը Ադրբեջանի զենքերն են»։ Հասկանո՞ւմ եք՝ ինչ է նշանակում՝ «մեր զենքերը Ադրբեջանի զենքերն են»։ Իհարկե, այս համատեքստում կան նաև ներքին տողատակեր։ Նշեմ դրանցից մեկը։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը տասնյակ, հարյուրավոր միլիոն դոլարների զենք է գնում տարբեր երկրներից՝ Ռուսաստանից, Ուկրաինաից, Իսրայելից, և այլն, բայց Թուրքիայից քիչ է գնում։ Եվ Թուրքիան փորձում է՝ ինքն էլ զենք վաճառի «փոքր եղբորը», որը ունի մեծ գումարներ, բայց չգիտի՝ ի՞նչ անի դրանց հետ։ Փորձում է տնտեսապես օգտվել Ադրբեջանի դոլարներից՝ մանավանդ հիմա, երբ Թուրքիայում տնտեսական տեսանկյունից այնքան էլ լավ ժամանակներ չեն։

– Իսկ այդ հայտարարություններից ի՞նչ հետևություն եք արել։ Դրանք պարզապես խոսքե՞ր են, թե՞ կարող են վերածվել գործուղությունների։

– Գիտեք, Թուրքիան Հայաստանի վրա հարձակվելու մտքից միշտ նույն հեռավորության վրա է գտնվում։ Նկատի ունեմ՝ ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում։ Քանի որ դեռևս կա զսպող գործոն՝ ռուսական գործոնը… Ինչքան էլ որ շատերը, ավելի ճիշտ՝ քչերը չհամաձայնվեն՝ ամեն դեպքում ռուսական գործոնը Թուրքիայի համար զսպող գործոն է։ Այս պահին, նայելով նաև Ռուսաստանի արձագանքը՝ կարող ենք ասել, որ այդ գործոնը շարունակում է իր դերը խաղալ։

Խոսքն, իհարկե, հայտարարությունների մասին չէ։ Ռուսաստանը երբեք Թուրքիայի հետ հարաբերություններում, նույնիսկ վերջին տարիների լարվածության ժամանակ, Թուրքիայի պես՝ հապճեպ, կտրուկ, ոչ դիվանագիտական ձևակերպումներով չի արտահայտվել։ Շատ մեղմ է արտահայտվել, սակայն գործել է շատ կտրուկ։ Ու մենք հիմա տեսնում ենք Ռուսաստանի պատասխան զորավարժությունները հենց Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանի ամբողջ երկայնքով։ Թուրքիայի հետ Ռուսաստանը ցամաքային սահման չունի, սակայն կա ծովային սահման, և հիմա զորավարժություններ են անցկացվում ծովային այն հատվածներում և հարավային այն շրջաններում, որտեղից կարելի է շատ հանգիստ ցատկ անել թե՛ Թուրքիայի և թե՛ Ադրբեջանի վրա։ Իմիջիայլոց, որքանով տեղյակ եմ՝ այդ զորավարժությունները սեպտեմբերին էին պլանավորված, բայց շատ արագ հիմա սկսեցին անցկացնել ռուսները։

– Նկատի ունեք հարավային օկրուգի՞ զորավարժությունները։

– Այո՛, այո՛։ Որքան գիտեմ՝ սեպտեմբերին պիտի արվեր, բայց շատ արագ փոխեցին, և հիմա զուգահեռ զորավարժություններ են անելու։

– Այսինքն՝ դա՞ էլ պատահական չեք համարում։

– Իհարկե։ Դա Թուրքիայի և Ադրբեջանի այս զորավարժությունների դեմ է։ Այսինքն՝ Ռուսաստանը նման ձևով է պատասխանում թուրք-ադրբեջանական այս զորավարժություններին։ Ամեն դեպքում Հարավային Կովկասում իրադրության տերը մենք ենք։ Սա, իհարկե, չի նշանակում, որ Ադրբեջանը հարձակվելու է կամ Ռուսաստանը գնացել է, որ պաշտպանի։ Ոչ։ Պարզապես սա քաղաքական պատասխանի փոխարեն ներկայացվող պատասխան է։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում