Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գաղափարից մինչև բիզնես. հայտնի են դրամաշնորհային մրցույթում հաղթած նորարարները

Գաղափարից մինչև բիզնես. հայտնի են դրամաշնորհային մրցույթում հաղթած 
նորարարները

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նորարական 7 գաղափար 2.5 մլն դրամի աջակցություն ստացավ պետությունից՝ այն բիզնես դարձնելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 5-ին ամփոփվեցին «Գաղափարից բիզնես» դրամաշնորհային մրցույթի արդյունքները, հայտնի դարձան հաղթած 7 նորարար թիմերը:

«Մի քանի օրվա ընթացքում մոտ 250 հայտ էր ստացվել: Կարծում եմ, որ կառավարության բռնած այն ուղենիշը, որ մենք աջակցում ենք նախաձեռնող քաղաքացուն, այս ծրագրով իրագործվում է: Այսինքն` եթե դուք տեխնոլոգիական ոլորտում  նախաձեռնող եք, ուզում եք ինչ-որ բան ստեղծել, մենք ձեզ հետ կիսում են առաջնային շրջանի ռիսկը: Նաև մեր երիտասարդությանը լավ մեսիջներ ենք հաղորդում՝ լինել ակտիվ, մասնակցել, գաղափարները կյանքի կոչել»,-ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Նա նշեց՝ ուզում են ֆինանսավորել այն նախաձեռնությունները, որոնք բեկումնային ազդեցություն կարող են ունենալ որևէ ուղղության վրա, ինչպես օրինակ ավտոմեքենաների ինդուստրիայում բեկումնային ազդեցություն ունեցան էլեկտրոմոբիլները, ինքնավար մեքենաները:

Յուրաքանչյուր հաղթող թիմ ստացավ 2.5 մլն դրամ:  Հաղթողներին ընտրել էր անկախ ժյուրին, սկզբում մոտ 250 հոգուց, ապա 16 լավագույններից:

«Նանո էներջի սոլար սենս»-ը հաղթող թիմերից մեկն էր: Թիմի ղեկավար Էլբակ Էլբակյանը պատմեց՝ ներկայացնում են թափանցիկ արևային պատուհաններ, որոնք պատուհան լինելուց զատ, կարող են  արևի էներգիան կլանելով այն փոխակերպել էլեկտրաէներգիայի: «Սա կփոխարինի արևային պանելներին, տարածքներն ավելի արդյունավետ կօգտագործվեն: Դրանք կարելի է ամբողջությամբ տեղադրել բարձրահարկ շենքերի, էլեկտրական մեքենաների պատուհաններին: Սրանով արդյունավետությունը էապես կբարձրանա»,-ասաց նա:
Ներկայում թիմի ստացած բոլոր թաղանթները լաբորատոր փուլում են, ստացել են  ամենակարևոր 2 շերտերը, սակայն դեռ պետք է համալրեն, որպեսզի ստանան վերջնական պրոդուկտը: Հաղթած գումարն օգտագործելու են երրորդ կարևոր շերտը ստեղծելու համար:  Սակայն վերջնական ապրանքանիշը ստեղծելու համար մոտավոր հաշվարկներով 50 հազար դոլարի չափով ներդրում պետք է անեն:

Այս տարի իրականացնելու են ևս մի քանիսի այսպիսի դրամաշնորհային մրցույթներ: Նախարարը չհաղթածներին հորդորեց չհուսահատվել, առջևում նոր մրցույթներ կան՝ միգուցե ավելի մեծ դրամաշնորհներով:
Հաղթող 7-յակում չէր Հակոբ Թումանյանն ու իր թիմը: Նրանք ներկայացնում են նոր սերնդի առևտրային ավտոմատներ, որոնք սպասարկելու են ըմպելիքներ՝ առանց միանգամյա բաժակների օգտագործման: Դա նպատակ ունի նաև պլաստիկի օգտագործումը նվազեցնել: Սարքավորման մոդելն արդեն ունեն, որը պատրաստվում է մեկ տեսակի հյութ: «Մարդը կարող է իր թերմոսով, բաժակով մոտենալ սարքին, սարքն արդեն գիտի, թե տվյալ մարդն ինչպես է խմում սուրճը կամ հյութը, և այն պատրաստում ու մատուցում է: Հետո սարքը նաև լվանում, չորացնում է թերմոսն ու մատուցում»,-պատմեց նա ու հավելեց՝ դա ավելի մատչելի է լինելու, հանվելու է բաժակի գինը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]