211652_close_icon
views-count26181 դիտում article-date 21:03 26-10-2018

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. 53–ամյա վարորդը Nissan-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում. կա վիրավոր. ժամանել է ՃՈ վաշտի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 53-ամյա Վանուշ Սաֆարյանը իր վարած Nissan Note մակնիշի 35 AP 774 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 243-րդ կմ հատվածում՝ Գորիսի վարչական տարածքում ձախ շրջադարձ կատարելու ժամանակ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ, 22-ամյա Արման Սաֆարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումրատակի 6-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Ս. Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Վահան Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր