Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Մոսկվան կփորձի ներքաշել Հայաստանին սիրիական կոնֆլիկտի մեջ. «դա մեծ սխալ կլինի»

Կա վտանգ, որ Ռուսաստանը կարող է ներքաշել հայկական պետությանը Սիրիայի ռազմական գործողություններին, բայց Հայաստանը ո՛չ ռեսուրսներ և ո՛չ էլ հետաքրքրություն ունի միջամտելու Մերձավոր կամ Միջին Արևելքի կոնֆլիկտներին: Մեծ սխալ կլինի գնալ-մասնակցել Սիրիայի գործողություններին՝ կարծելով, որ դա շատ հեշտ գործողություն է լինելու: «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում այսպիսի կարծիք հայտնեց Ժնևի համալսարանի դասախոս, միջազգային հարաբերությունների փորձագետ Վիգեն Չետերյանը: Խոսելով իսլամական ահաբեկչության վտանգի մասին՝ մասնագետը նշեց, որ այդ վտանգն ավելի շատ Միջին Արևելքի հայ համայնքների և ոչ թե Հայաստանի ուղղությամբ է:

Ռուսաստանի ՊՆ-ի միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետ Ալեքսանդր Նովիկովը օգոստոսի վերջին հայտարարել էր, թե Հայաստանը և Սերբիան պատրաստ են միանալ Սիրիայի տարածքի ականազերծման միջազգային կոալիցիային: Մեկնաբանելով ռուսաստանցի պաշտոնյայի հայտարարությունը, ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը կոալիցիային Հայաստանի միանալու հնարավորության մասին ասել էր. «Երբ որոշում կայացվի և բոլոր հարցերը հստակեցվեն, այդ ժամանակ էլ հանրությունը պատշաճ կարգով կտեղեկացվի»:

– Պարոն Չետերյան, Սիրիայում ականազերծման աշխատանքներ իրականացնելու նախաձեռնությունը կարո՞ղ է հիմք դառնալ Ռուսաստանի գլխավորությամբ ռազմական ավելի լայն կոալիցիայի ստեղծման համար, և հնարավո՞ր է, որ Հայաստանը մասնակից դառնա այդ դաշինքին:

Կարծում եմ, որ այդ վտանգը կա: Ռուսաստանը որոշ ժամանակ ի վեր փորձում է կոալիցիա կազմակերպել Սիրիայում և այլուր, որպեսզի ցույց տա, որ ինքը միայնակ չէ, այլ ղեկավարում է ռազմական մի ամբողջ դաշնակցություն: Միևնույն ժամանակ, շատ փորձագետներ այսօր տպավորություն ունեն, որ Սիրիայի հակամարտությունը մոտենում է իր ավարտին, բայց իմ կարծիքով՝ դա շատ սխալ վերլուծություն է: Նախկին վարչական տեսքը ամբողջ Միջին Արևելքում խախտվել էր 2011-ի մի շարք ապստամբությունների պատճառով, և այսօր Սիրիայի հին իշխանությունները կարողացան ճնշել իրենց հակառակորդներին հսկայական արտաքին ռազմական օգնությամբ, բայց դժվար է երևակայել, որ պիտի վերադառնանք ստատուս-քվոյի: 2011-ի ապստամբությունները շատ խորին համակարգային հակասությունների պատճառով էին, և չեմ կարծում, որ հին ռեժիմները կկարողանան վերականգնել այն, ինչ կար նախկինում: Ավելի ճիշտ կլինի մտածել, որ Միջին Արևելքի՝ ապստամբություն տեսած երկրները երկար ժամանակ տարբեր տեսակի պայքարների միջով պիտի անցնեն, մինչև որ գտնեն նոր կայունություն:

– Դուք կարծում եք, որ ներկայիս իրավիճակը Սիրիայում թույլ է տալիս ենթադրել, որ Ռուսաստանը պիտի փորձի կոալիցիա ստեղծել, թե՞ հակամարտությունն ավելի շատ գնում է դեպի սառեցում, և իրականում նոր ռազմական կոալիցիա ձևավորելու կարիք չկա:

Ռուսաստանի ներկայությունը Սիրիայում շատ կարևոր է, որպեսզի այսօրվա փխրուն կայունությունը պահպանվի: Եթե Ռուսաստանը մասսայական կերպով չմիջամտեր հակամարտությանը 2015 թ. սեպտեմբերին, Ասադի ռեժիմը կարող էր տապալվել, այնպես որ ռուսական գործոնը շատ կարևոր է: Երկրորդը, Ռուսաստանն ինքը պետք ունի կոալիցիայի: Ռուսաստանը չի ուզում միայնակ գործել այնտեղ: Հայաստանի և Սերբիայի ներկայությունն այնտեղ շատ ձևական է, պարզապես որպեսզի ցուցադրվի, որ Ռուսաստանը Սիրիայում ունի դաշնակիցներ: Բայց միևնույն ժամանակ կարծում եմ, որ նույնիսկ եթե այս կամ այն կողմը հաղթանակ արձանագրի, դա ժամանակավոր կլինի: Այս ապակայունությունը Սիրիայում շատ խորը արմատներ ունի, այնտեղ համակարգային խնդիրներ կան, որ լուծված չեն, և մեծ սխալ կլինի գնալ-մասնակցել Սիրիայի գործողություններին՝ կարծելով, որ դա շատ հեշտ գործողություն է լինելու:

– Իսկ ի՞նչ վիճակ է այսօր Սիրիայում: Մոտ մեկ տարի առաջ, օրինակ, ավելի հրատապ էր «Իսլամական պետության» դեմ պայքարի խնդիրը, քննարկվում էր նախագահ Ասադի մնալու կամ հեռանալու հարցը և թե ի՞նչ կառավարություն կձևավորվի Սիրիայում Ասադի հեռանալուց հետո: Կարո՞ղ ենք ասել, որ այսօր Ասադի վարչակարգի դիրքերն ավելի ամրապնդված են:

Շատ հստակ է, որ Ասադի վարչակարգը շատ ավելի ամրապնդված է: 2015 թ. սեպտեմբերին, երբ ռուսական ուժերը սկսեցին միջամտել սիրիական հակամարտությանը, Ասադի ուժերը պարտվում էին, և նույնիսկ Լաթաքիայում ասադականները շրջաններ էին զիջում ըմբոստ ուժերին: Իսկ հիմա հակառակն է՝ նախ ռուսական միջամտությունը, որ մինչ օրս 29 000 օդային հարված է հասցրել (ինչը նշանակում է, որ մասսայական միջամտություն կա), նախ և առաջ կարողացավ կասեցնել այդ հարձակումները և թուլացնել այն խմբերին, որոնց Արևմուտքը կոչում էր «մեղմ» կամ «չափավոր» (moderate) ուժեր: Դրանք «Սիրիայի ազատ բանակի» ջոկատներն էին: Առաջին հարվածը նրանք ստացան, և նրանց ամենակարևոր, խորհրդանշական պարտությունը արևելյան Հալեպի պարտությունն էր:

Երկրորդ հանգամանքն այս համատեքստում այն է, որ թե՛ Սիրիայում և թե՛ Իրաքում «Իսլամական պետության» վիճակը շատ թուլացած է: Իսլամիստները կորցրեցին իրենց մեծ քաղաքները, ոչնչացվեցին հազարավոր մարտիկներ:
Հաջորդ քայլը, իմ կարծիքով, պետք է լինի Իդլիբի նահանգի իրավիճակի վերանայումը, որտեղ կա մեկ ուրիշ կարևոր ուժ՝ «Ալ-Քաիդա»-յի տեղական տարբերակը: Սկզբում կոչվում էր «Ջաբհաթ ան-Նուսրա» և հետո մի քանի անգամ փոխեց իր անունը: Ուրեմն այդ ուժերը դարձյալ շատ կարևոր են և հետաքրքրում են մի քանի պետությունների: Այնտեղ կան չեչեններ, ույղուրներ, արաբական երկրների տարբեր խմբավորումներ, ուստի միջազգային առումով այդ իրավիճակն անթույլատրելի է, և հավանաբար Ռաքքայի և Դեյր Զորի գործողություններից հետո Իդլիբի հարցը պետք է շոշափվի:

Բայց այս բոլորից զատ, Սիրիան կառուցվածքային խնդիր ունի: Այնտեղ կա իշխանություն, որն արտադրեց այս բոլոր հակամարտությունները, և նույն իշխանությունը առանց որևէ փոփոխության պիտի մնա իր տեղում արտաքին օգնության շնորհիվ: Իմ կարծիքով՝ Ասադի ընտանեկան դինաստիան, որն ավելի քան 40 տարի իշխում է Սիրիայում, ներքին ռեսուրսներ շատ քիչ ունի, որպեսզի կարողանա ամբողջ Սիրիան պահել, հետևաբար նրանք կա՛մ պիտի պահպանեն հիմնական մեծ քաղաքները, և առավել կամ նվազ անապահով իրավիճակ պիտի տիրի լեռնային և անապատային շրջաններում, կա՛մ դարձյալ պիտի տեսնենք օտար բանակների մասսայական ներկայություն, այսինքն՝ իրանական ստորաբաժանումների, լիբանանյան և ռուսական զորքերի ներկայությունը, բայց նույնիսկ դա չի կարողանալու ապահովություն ստեղծել, քանի որ Սիրիան 2011-ի իրավիճակին վերադարձնելու համար անհրաժեշտ է ավելի քան 100 միլիարդ դոլարի ներդրում՝ միայն ենթակառուցվածքները վերականգնելու համար, և այդ գումարներն այսօր ոչ ոք չունի:

– Ուզում եք ասել, որ Սիրիան կարող է չպահպանե՞լ իր տարածքային ամբողջականությունը կամ այսօր իսկ արդեն Սիրիան մասնատված պետություն է:

Սիրիական կառավարությունը միայնակ այդ ռեսուրսները չունի: Այսօրվա հաղթանակները շատ կարևոր չափով արդյունք են արտաքին օգնության՝ ռուսական օդուժ և ոչ միայն: Մահացած և վիրավոր ռուս զինվորների թիվը վերջերս գնալով ավելանում է: Այնտեղ կան դարձյալ Լիբանանի «Հըզբալլահ»-ը, իրաքյան տարբեր խմբեր, իրանական խմբեր: Եթե արտաքին այս աջակցությունը չլինի, Սիրիայի իշխանությունն ինքը ռեսուրսներ չունի այս հաղթանակները տանելու: Կարծում եմ, որ սիրիական իշխանությունների հաջողության առաջին պատճառը արտաքին օգնությունն է, իսկ երկրորդ պատճառն այն է, որ ընդդիմությունը Սիրիայում մեկ ընդդիմություն չէ, այլ կան տասնյակ խմբավորումներ, որոնք իրենց էության պատճառով երբեք չեն կարողացել մեկ ռազմական ճակատ ձևավորել: Այնտեղ կան տարբեր շերտավորումներ, որ երբեք չեն կարող հանդիպել և պայքարել մեկ ծրագրի շուրջ:

– Փաստորեն ստացվում է, որ Ռուսաստանը, որը չի կարողացել ստեղծել Սիրիայում այնպիսի խոշոր ռազմական կոալիցիա, ինչպիսին ստեղծել է Միացյալ Նահանգները, ավելի մեծ դե՞ր է խաղացել Սիրիայում իրավիճակի կայունացման գործում: Պատճառն այն է, որ Ռուսաստանն ավելի ակտի՞վ է գործել ռազմական առումով:

– Ես չէի ասի, թե Միացյալ Նահանգները կարողացել է շատ մեծ կոալիցիա ստեղծել: Ամերիկյան կոալիցիան արևմտյան կոալիցիա է. այնտեղ կան ֆրանսիացիներ, անգլիացիներ և այլ երկրների զորքեր, բայց հիմնականը ամերիկյան ուժն է: Իսկ Միացյալ Նահանգների տեղական դաշնակիցները Սիրիայում շատ քիչ են: Նրանց կարևոր մասը նախկին «Սիրիայի ազատ բանակ»-ի խմբավորումներից էին, որոնց մեծ մասը չդիմացան «Ջաբհաթ ան-Նուսրա»-յի հարձակումներին, իսկ ընդհանրապես Միջին Արևելքում ամերիկյան ամենասերտ դաշնակիցներն այսօր քրդական խմբավորումներն են: Հետևաբար չէի ասի, թե Միացյալ Նահանգներն ունի շատ մեծ լծակներ տարածաշրջանում: Ընդհակառակը, Ամերիկայի թուլությունն էր, որ թույլ տվեց Ռուսաստանին դեր խաղալ Սիրիայում, և Ռուսաստանը տարածաշրջանում շատ ավելի կարևոր դաշնակիցներ ունի, օրինակ՝ սիրիական վարչակարգը և Իրանը: Միացյալ Նահանգները նման դաշնակիցներ չունի: Նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան այսօր բացեիբաց մրցակցության մեջ է Միացյալ Նահանգների հետ թե՛ Սիրիայի և թե՛ Իրաքի հարցերում:

– Դուք ասացիք, որ վտանգ կամ հնարավորություն կա, որ Հայաստանը Ռուսաստանի միջոցով կարող է ներգրավվել Սիրիայի հակամարտությանը: Հիշում ենք, որ ամիսներ առաջ ռուսաստանցի պաշտոնյաները բարձրացրել էին այս հարցը, փորձում էին Սիրիա ուղարկել Ղազախստանի և Ղրղըզստանի խաղաղապահ զորքերին, և որևէ արդյունք չեղավ: Այժմ ի՞նչ գործոնների հիման վրա կարելի է ենթադրել, որ Հայաստանը մասնակից կդառնա Սիրիայի գործողություններին: Արդյո՞ք դա ավելի հավանական է դառնում հատկապես այսօր՝ Հայաստանի արտաքին քաղաքական տարբեր որոշումների վրա Մոսկվայի կողմից գործադրվող ճնշումների պայմաններում: Նկատի ունեմ մասնավորապես Վրաստանում անցկացված բազմազգ զորավարժություններին չմասնակցելու հարցը և Ռուսաստանի վերաբերմունքը հայ-չինական ռազմական համագործակցությանը:

Հավանաբար Երևանում կլինեն ավելի լավ մասնագետներ, ովքեր կարող են բացատրել, թե ինչու Հայաստանի իշխանությունները կայացրեցին այդ զորավարժություններին չմասնակցելու որոշումը: Բայց ես կուզեի ձեր հարցի առաջին մասին անդրադառնալ: Դուք ասացիք՝ վտանգ կամ հնարավորություն: Ես հստակ կասեի՝ վտանգ: Պատճառները երկուսն են: Առաջինը, ի վերջո այդ տարածաշրջանում (Սիրիա, Իրաք, Լիբանան, Հորդանան, Եգիպտոս և այլն) կան հայկական գաղութներ և այս գաղութներն արդեն շատ փխրուն և շատ դժվարին վիճակի մեջ են, և այս գաղութները պաշտպանելու լավագույն ձևն այն է, որ հայ ինքնությունը չդառնա այդ երկարաժամկետ հակամարտության մի մասնիկ: Մեր չեզոքությունը հայկական համայնքների անվտանգության ամենակարևոր երաշխիքն է այդ տարածաշրջանում:

Երկրորդը, կարծում եմ, որ ինքը հայկական պետությունը ո՛չ ռեսուրսներ և ո՛չ էլ հետաքրքրություն ունի միջամտելու Միջին Արևելքի հակամարտություններին, առավել ևս Միջին Արևելքի հակամարտությունները, ինչպես ասացի, կարող են այնպիսի զարգացումներ ունենալ, որոնք այսօր չենք կարող նույնիսկ երևակայել: Դժվար է կռահել՝ ինչ զարգացումներ կլինեն այնտեղ 5 կամ 10 տարի անց, հետևաբար մտնել մի կոնֆլիկտի մեջ, որտեղ Հայաստանը ոչ մի տեսակի ազեցություն չունի, անիմաստ քայլ է:

– Կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանի միջամտությունը սիրիական կոնֆլիկտին կարող է նաև որոշ ռիսկեր առաջացնել իսլամական ահաբեկչության վտանգի տեսանկյունից:

– Չեմ կարծում, որ Հայաստանը թիրախ կդառնա: Հայաստանը իսլամիստների քարտեզի վրա գոյություն չունի: Ցանկացած հակաահաբեկչական գործողություն, որպեսզի այն հետաքրքիր լինի, պետք է ԶԼՄ-ների ուշադրությունը գրավի, ուստի այնտեղ պետք են սիմվոլիկ նշաններ՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Փարիզ, Նյու Յորք: Հայաստանը չկա զանգվածային լրատվամիջոցների քարտեզի վրա, բայց վտանգը, իմ կարծիքով, Միջին Արևելքի հայ համայնքների ուղղությամբ է և ոչ թե Հայաստանի ուղղությամբ:

– Մյուս կողմից՝ Հայաստանի հնարավոր մասնակցությունը ռազմական գործողություններին կամ խաղաղապահ առաքելությանը Սիրիայում ի՞նչ կտա Հայաստանի միջազգային հեղինակությանը: Չէ՞ որ Հայաստանի մասնակցությունը Աֆղանստանի, Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը բարձր է գնահատվում միջազգային հանրության կողմից:

– Նույնիսկ եթե Հայաստանը մասնակցի այդ գործողություններին, դա մեծ ազդեցություն չի ունենալու միջազգային ատյաններում: Օրինակ, երևի միայն Հայաստանում գիտեն, որ հայկական ռազմական ուժերը մասնակցում են խաղաղարար գործողությունններին Աֆղանստանում կամ մեկ այլ երկրում: Նույնպես եթե Հայաստանը ականազերծման մասնագետներ ուղարկի Սիրիա, շատ քիչ մարդիկ են իմանալու դրա մասին: Նույնիսկ Սիրիայի հակամարտությունը միջազգային մեծ ուշադրության չի արժանանում: Եթե օրվա մեջ 50 հոգի սպանվի Սիրիայում, Եվրոպայում շատ քիչ անդրադարձ է լինում դրա մասին: Հետևաբար ճիշտ չի լինի շատ բան ակնկալել այդ գործողություններից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում