Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պուտինը պատմել է, թե ինչպես է կազմվել Ղարաբաղի վերաբերյալ համաձայնությունը

Պուտինը պատմել է, թե ինչպես է կազմվել Ղարաբաղի վերաբերյալ համաձայնությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը կատարել է միայն միջնորդի դեր Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնության կնքման ժամանակ և ստանձնել է կողմերի խաղաղ տարանջատման պարտավորությունները, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ռուսաստանը կատարում էր միայն միջնորդի դերը և այդ փաստաթղթով ստանձնում կողմերի խաղաղ տարանջատումն իրականացնելու պարտականությունները։ Ինչ էլ մենք այժմ անում ենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել Է Պուտինը:

Նա ընդգծել է, որ համաձայնության հեղինակներն են երեք կողմերը ՝ Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը։

«Ինչ վերաբերում է բուն տեքստին, ապա մենք դա անում էինք երեքով ՝ ես, բնականաբար, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այլ կերպ հնարավոր չէր, որովհետև, ըստ էության, դա երկու կողմերի միջև պայմանավորվածություն էր», - հստակեցրել է ՌԴ նախագահը։

Պուտինը հավելել է, որ փաստաթղթի համաձայնեցումը «բարդ, էներգատար գործընթաց էր» բոլոր կողմերի համար: «Ըստ էության, ես ստիպված էի ստանձնել միջնորդի դերը, լսել նրանց պահանջները, դժգոհությունները տեքստի վերաբերյալ։ Փաստորեն, նման իրավահավասար, համարժեք եռակողմ աշխատանք»,- ասել է ՌԴ նախագահը ։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]