News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը ԵՄ-ին կոչ է արել հրաժարվել որոշումների միաձայն ընդունման մեխանիզմից, որպեսզի ԱՄՆ սահմանած պատժամիջոցների պատճառով չլինեն «ինչպես վիշապի առաջ հայտնված ճագարներ»: Նա այս մասին ասել է Bild-ի հետ հարցազրույցում:

Եվրոպայի եւ ԱՄՆ հարաբերությունները մեկնաբանելով՝ Մաասը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իր այն արտահայտության համար, որ Եվրամիությունը Միացյալ Նահանգների թշնամին է:

«Տնտեսական պատժամիջոցների կամ մաքսատուրքերի դեպքում մենք չպետք է նստեք ինչպես ճագարները վիշապի առաջ»,- հավելել է նա: Մաասը հավաստիացրել է, որ Եվրոպայի պառակտման մասին խոսք չկա՝ հիշեցնելով Եվրոպայի համախմբցած արձագանքը Վաշինգթոնի սահմանած մաքսատուրքերին եւ իրանական միջուկային գործարքից ԱՄՆ դուրս գալուն:

Նա միաժամանակ նշել է Եվրամիության կողմից կարեւոր արտաքաղաքական որոշումներ ընդունելու կարգի փոփոխության անհրաժեշտությունը, քանի որ գործող կանոնակարգը, որ հիմնված է միաձայնության վրա, նրա կարծիքով՝ նպաստում է ԵՄ ներսում լարվածության աճին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ