ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Գագիկ Սարգսյանին երեք տարի ժամկետով Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ նշանակելու մասին:
Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: