1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արգիշտի Քյարամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ կառավարության е-gov.am կայքից։

Ըստ «Վիքիպեդիա»-ին Քյարամյանը  2013-ին, ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2015-ին՝ Հայաստանի արդարադատության ակադեմիայում դատախազի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացը, 2016-ն՝ ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

Քյարամյանը 2013-2014-ին աշխատել է ՀՀ ոստիկանության ԵՔՎ, ապա ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի քննիչ, 2016-ին՝ ՀՀ դատախազության Շիրակի մարզի դատախազության դատախազ, 2016-2018-ին՝ աշխատել է ՀՀ դատախազության Երևան քաղաքի դատախազության դատախազ, իսկ 2018 հունիսի 8-ից՝ աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ:

Քյարամյանը 2018 հուլիսի 10-ից զբաղեցրել է ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչության պետի, 2019 փետրվարի 15-ից՝  ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետի տեղակալի, իսկ  2019 մարտի 1-ից՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնականի պաշտոնները,:

ՀՀ Վարչապետի որոշմամբ՝ 2019 ապրիլի 10-ից 2020 մայիսի 4-ը աշխատել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ՝ նշանակումից 5 օր անց սկսելով համատեղել պաշտոնը պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնի հետ: Նա 2020 մայիսի 4 - մայիսի 5՝ 1 օրով նշանակվել է ՀՀ Քնչական կոմիտեի նախագահի տեղակալ, և 2020 մայիսի 5 - հունիսի 8-ը նշանակվել է ՀՀ ԱԱԾ փոխտնօրեն։ 2020 հունիսի 8-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 8-ը Քյարամյանը զբաղեցրել է ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]