Նիկոլ Փաշինյանը հանդիում է ունեցել Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ
16:06, 20 Հոկտեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Լիբանանում գտնվող ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով լիբանանյան լրատվամիջոցները, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-լիբանանյան քաղաքական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր:
Նաբիհ Բըրին անդրադարձել է նաև Լիբանանի կառավարության ձևավորման գործընթացին:
Ավելի վաղ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Լիբանանի նախագահ Միշել Աունի հանդիպումը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում