211652_close_icon
views-count2780 դիտում article-date 22:27 20-01-2019

Աթենքում զանգվածային անկարգությունների արդյունքում 10 ոստիկան է վիրավորվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աթենքի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ զանգվածային անկարգությունների ժամանա 10 ոստիկան է վիրավորվել: Երկրում այժմ բողոքի համատարած ցույցեր են անցնում՝ ընդդեմ Մակեդոնիայի անվանափոխության: «Ինչպիսի սադրանքներ էլ լինեն, որքան էլ արտասվաբեր գազեր կիրառեն, մարդիկ ոտքի են կանգնած Մակեդոնիայի համար», հայտարարելէ Աթենքի նախկին քաղաքապետը: Ականատեսների խոսքերով, ոստիկանությունը անսահմանափակ քանակությամբ արցունքաբեր գազ է կիրառում՝ ցույցերը ցրելու համար: Անկարգությունները հրահրել է անարխիստների մի խումբ՝ Սկոպյեյի հետ համաձայնագրի դեմ սկսված հանրահավաքի ընթացքում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր