20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հակամարտության վերսկսումը որքանով անխուսափելի, այնքանով իրատեսական է դարձնում մեր տարածաշրջանը կրկին մարտադաշտի վերածելու հեռանկարը

Սեպտեմբերի 27-ին ադրբեջանա-արցախյան ճակատում վերսկսված մարտական գործողությունները լինելով նախորդ դարավերջին տեղի ունեցած լայնածավալ պատերազմի տրամաբանական շարունակությունը, անկախ արձանագրված արդյունքներից, ունենալու է նոր զարգացում՝ իր անկանխատեսելի հետևանքներով հանդերձ: Արդեն իսկ ակնհայտ է, որ այս հակամարտության հիմքում, չնայած, ընկած են հայ-ադրբեջանական շահեր, այդուհանդերձ, կուլիսային հետաքրքրությունների շրջանակն ավելի լայն է և լրջորեն դեպի հեռուն տանող: Այստեղ բախվում են տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական շահեր և խորության մեջ ունեն Կովկասի, որպես ավանդական ազդեցության գոտու, վերանայման խնդիր: Հակամարտության վերսկսումը որքանով անխուսափելի, այնքանով իրատեսական է դարձնում մեր տարածաշրջանը կրկին մարտադաշտի վերածելու հեռանկարը: Ինչպես և ինչքանով մենք պատրաստ կլինենք այդ զարգացումներին՝ կախված է նրանից, թե որքանով ենք մենք գիտակցում մեզ ընձեռված ժամանակի սղությունն ու մեր տրամադրության տակ եղած սահմանափակ հնարավորությունների ճիշտ և նպատակային օգտագործումը:

Գրում է գնդապետ, Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ