▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խուզարկվել է Մանվել Գրիգորյանի թիկնապահի տունը. հայտնաբերվել է ատրճանակ, փամփուշտներ

 

 

ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակում խուզարկություն է իրականացվել նաև Մանվել Գրիգորյանի թիկնապահի՝ Մհեր Հովսեփյանի Արշալույս գյուղում գտնվող տանն ու կից օժանդակ շինություններում: Armtimes.com հաղորդմամբ՝ Խուզարկության ժամանակ հայտնաբերվել է «Վիկինգ» տեսակի գործարանային ատրճանակ, 2 հատ կաշվե պատյան՝ որսորդական փամփուշտներով:

 

 

 

 

 

 

 

 

Տեղեկացանք, որ արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակում տասնյակ հարցաքննություններ են կատարվել. հարցաքննվել են նաեւ Մանվել Գրիգորյանի մերձավորները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր, Գեներալ  Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Պարզվում է, որ Մանվել Գրիգորյանը կասկածվում է նաեւ ապրիլյան պատերազմի օրերին դպրոցականների կողմից զինծառայողների համար ուղարկված օգնությունը յուրացնելու համար: Այնուհետեւ այդ ամենը հաստատող հաղորդագրություն եւ տեսանյութ էր տարածել ԱԱԾ-ն։

 

 

 

 

 

 

 

 

Նշենք նաև, որ Մանվել Գրիգորյանի պաշտպան Հրանտ Անանյանը հրաժարվել է գեներալի պաշտպանությունից:

Կարդացեք նաև՝ Ահա, թե ինչից է զրկել Մանվել Գրիգորյանը հայ զինվորներին...Հուզիչ կադրեր

Մանվել Գրիգորյանի տարածքում հայտնաբերվել է նաև 71 մլն դրամ, 80 հազար դոլար, 67 հազար եվրո. Նոր մանրամասներ են հայտնի

ԱԱԾ. Առաջնագծի զինվորներին ուղարկված օգնությունը արկղերով Մանվել Գրիգորյանի առանձնատանն էին

Ներիր մեզ, իմ քաջ զինվոր... Նիկոլ Փաշինյան

Աշակերտուհին չէր կարող ենթադրել, որ քաջ զինվորին գրած իր այս նամակը հասնելու է «քաջ գեներալին»

Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է սկսելու ՊՆ-ում. Դավիթ Սանասարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին