Tuesday, 23 04 2024
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների

Աբսուրդ, անհեթեթ մտքեր, ինքնագովազդ. «Լևոնի ծրագիր» ասվածը վաղուց տապալվել է, Փաշինյանն այլ ուղղությամբ է շարժվում

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանն երեկ Ստեփանակերտում հրավիրած ասուլիսում ասաց, որ Հայաստանի իշխանություններն Արցախի հարցում շարունակում են առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը:

Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի ծրագիրն, ըստ Բալասանյանի, հետևյալն էր՝ ԼՂ-ին տալ լայն ինքնավարություն ու ստատուս Ադրբեջանի կազմում: Եվ առ այսօր, ըստ նրա, Լևոն Տեր-Պետրոսյանը չի հրաժարվել այդ տեսակետից. «Դա հետևյալն է՝ Սերգո ջան, լավ չենք ապրելու, մինչև Ղարաբաղը չհանձնենք»,- ասաց նա:

Ըստ Բալասանյանի՝ այն ինչ խոսում է Նիկոլ Փաշինյանը տեսլականի մասին, չկա այդպիսի տեսլական: «Այն, ինչ ասում է, որ նոր փաստաթղթեր է փոխանցել Արցախի Հանրապետության նախագահին, դա կարող է հին փաստաթղթեր են, նոր փաստաթուղթ Նիկոլ Փաշինյանը երբևիցե չի հանձնել: Այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ինչ-որ տեսլական, չկա այդպիսի տեսլական, տեսլականը Լևոն Տեր-Պետրոսյանի այն փաստաթղթերն են, որոնք ինքը ժամանակ առ ժամանակ դնում է շրջանառության մեջ: Այն է, իմ խորին համոզմամբ, ԼՂ լայն ինքնավարություն Ադրբեջանի Հանրապետության կազմի մեջ: Եվ Նիկոլ Փաշինյանը վարում է այդպիսի քաղաքականություն»,- հայտարարել է Բալասանյանը:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն աբսուրդ ու անհեթեթ է որակում Վիտալի Բալասանյանի հայտարարություններն ու մեղադրանքները։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Շիրինյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի որևէ հայտարարություն այս ընթացքում չի բխել Լևոն Տեր-Պետրոսյանի հայեցակարգից։ Ավելին՝ ժամանակը ցույց տվեց, որ այդ հայեցակարգը տապալված է. «Այս մեղադրանքներն անհեթեթ են, «երգն էլ վաղուց երգված է»։ Ի՞նչ է սխալ անում վարչապետը՝ ոչինչ։ Նա փորձում է միասնական հայկական պետություն տեսնել, ու այդ մասին հստակ հայտարարվեց հենց Արցախում»։

Շիրինյանն ընդգծեց. «Եթե կար նույնիսկ ազդեցություն Լևոն Տե-Պետրոսյանից, այժմ, կարծում եմ՝ շատ-շատ հեռացել է։ Եթե Փաշինյանն ազատվեր նաև Լևոնի կադրերից՝ մանավանդ քարոզչության ոլորտում, ամեն ինչ հստակ կլինի։ Իսկ հիմա նման խոսակցություններ վարելն աբսուրդ եմ համարում։ Հայաստանում ոչ ոք ի վիճակի չէ Արցախը, ինչպես այդ գեներալն է ասում՝ հանձնել Ադրբեջանին։ Լևոնի ծրագիրը տապալվել է, գոյություն չունի, հիմա բոլորովին այլ իրավիճակ ու քաղաքականություն է»։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ Բալասանյանի հայտարարությունները ոչ մի ձևով «չեն կպնում» Նիկոլ Փաշինյանի։ «Փաշինյանը միակ առաջին դեմքն է, որ Արցախում կանգնել ասել է՝ «Արցախը Հայաստան է, ու վերջ»։ Իսկ Վիտոն դա վատ է ընդունում, որովհետև ինքը «երկու հայկական պետություն» տեսլականի ջատագովն է։ Կա միավորման երկու ճանապարհ՝ կամ ուղիղ միացում, կամ էլ, որպես հանրապետություն, միանում է այնպես, ինչպես Բավարիայի երկրամասը՝ մայրաքաղաքը Մյունխեն, միանում է Գերմանիային։ Արցախը կարող է լինել այդպեսի հարաբերության մեջ, ուրիշ ոչ մի կերպ։ Փաշինյանը հստակ ասել է՝ «սա Հայաստան է, և վերջ», Հայաստան է՝ Երևանը, ճիշտ այնպես, ինչպես Ստեփանակերտը, Շուշին կամ Աղդամը»,- եզրափակեց նա։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ Բալասանյանի հայտարարություններն ընդամենը ինքնագովազդի և ներքաղաքական որոշակի դիվիդենտներ շահելու խնդիր ունեն։ «Արցախի նախագահական ընտրություններից առաջ Վիտալի Բալասանյանը փորձում է այս հարցազրույցով իր մասին հիշեցնել, ցույց տալ, որ որոշակի տեղ է գրավում Արցախի նախագահական ընտրություններում հավանական թեկնածուների շարքում։ Բայց դա իրականում այդպես չէ, նա ինչ-որ տեղ գրավում է, բայց այդ տեղը չունի այն նշանակությունը, որը փորձում է ներկայացնել Վիտալի Բալասանյանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի գծի շարունակությանը, ապա ըստ Ղևոնդյանի, Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը բավականաչափ տարբերվում է բոլոր երեք նախագահների քաղաքականությունից. «Հենց ինքը Բալասանյանը նշում է իր հարցազրույցում՝ հետ գնալ այնտեղ, որի մասին խոսում էին, որովհետև նորի մասին Ադրբեջանի նախագահը բացասական է արտահայտվել։ Այսինքն՝ մենք պետք է նայենք, թե Ադրբեջանի նախագահը ինչպես է արտահայտվում ու ըստ դրա՞ որոշենք մեր քաղաքականությունը։ Թեպետ Վիտալի Բալասանյանը հորջորջում է, որ ինքը քաղաքական գործիչ է, այս հայտարարությունը ցույց տվեց, որ նա քաղաքական գործիչ չէ, փորձում է ռազմական ոլորտից գալ քաղաքական դաշտ, բայց դա իր մոտ այնքան էլ լավ չի ստացվում»։

Ըստ Ղևոնդյանի՝ ակնհայտ երևում է, որ Վիտալի Բալասանյանի վարած քաղաքական գիծը հարում է նախկին իշխանությունների վարած գծին։ «Մեկ անգամ չէ, որ Վիտալի Բալասանյանը պաշտպանող հայտարարություններ է արել երկրորդ նախագահին, որն այսօր անցնում է քրեական գործով և թե ՀՀ երրորդ նախագահին ու այդ ժամանակվա իշխանություններին։ Այնպես որ պետք է այս ասվածն ընկալել ամբողջական համատեքստում՝ Վիտալի Բալասանյանի առաջադրումն Արցախում ու փորձել որոշակի դիվիդենտներ շահելն այս փուլում՝ նույնպես որոշակիորեն ասոցացվում է նախկին իշխանությունների քաղաքականության ու ռևանշիստական փորձերի հետ»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում