211652_close_icon
views-count6562 դիտում article-date 17:12 17-01-2018

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղում է թույլ ձյուն, Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին ժամը 16:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Հունվարի 17-ի ցերեկը, 18-19-ը, 20-ի գիշերն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: [b]Վարդենյաց լեռնանցքում, Ապարան-Վանաձոր և Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղում է թույլ ձյուն:[/b] Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Նմանատիպ նյութեր