Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

2022-2030 թվականների ռազմավարությամբ` Հայաստանը որդեգրել է վիրուսային հեպատիտների վերացմանն ուղղված քաղաքականություն

2022-2030 թվականների ռազմավարությամբ` Հայաստանը որդեգրել է վիրուսային 
հեպատիտների վերացմանն ուղղված քաղաքականություն

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիրուսային հեպատիտները շարունակում են մնալ աշխարհում մահացության հիմնական պատճառներից մեկը՝ տարեկան խլելով ավելի քան 1 միլիոն մարդու կյանք: Գերակշռում են քրոնիկ վիրուսային հեպատիտ Բ-ի և հեպատիտ Ց-ի բարդություններից մահերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, 2022-2030 թվականների ռազմավարությամբ` Հայաստանը որդեգրել է հիվանդության վերացմանն ուղղված քաղաքականություն: Նպատակն է՝ բուժառուի խնամքի և բուժման ծառայությունների ինտեգրմամբ մինչև 2030 թվականը կտրուկ նվազեցնել հիվանդացությունը:

2020 թվականից քրոնիկ վիրուսային հեպատիտ Ց-ով պացիենտներին անվճար տրամադրվում են ուղղակի ազդող հակավիրուսային դեղեր: Ծրագրի շարունակականությունն ապահովելու նպատակով օրերս հաստատվել է վիրուսային հեպատիտ Ց-ով բուժառուներին նոր դեղերով բուժման կարգը:

2022 թվականին Հայաստանում հեպատիտ Ց-ի դեմ բուժում է ստացել 517 բուժառու:

1999 թվականից ՀՀ-ում իրականացվում են հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումներ, որոնց շնորհիվ մինչև 14 տարեկան երեխաների շրջանում չեն գրանցվում սուր հեպատիտ Բ-ի դեպքեր: Հեպատիտ Ց-ի դեմ դեռևս պատվաստումներ չեն իրականացվում աշխարհում:

Նախարարությունից ևս մեկ անգամ հիշեցնում են՝ հեպատիտները փոխանցվում են սեռական ճանապարհով, արյան միջոցով` թմրամիջոցների գործածում, ինվազիվ միջամտություն (բժշկական և ոչ բժշկական` դաջվածք, մատնահարդարում, ոտնահարդարում, փիրսինգ և այլն), դրական դեպք` մորից երեխային, երբեմն նաև` կենցաղ-կոնտակտային ճանապարհով:

Վիրուսային հեպատիտների վաղ հայտնաբերումը բուժման առաջին նախապայմանն է, ուստի խորհուրդ է տրվում բնակչությանը պարբերաբար հետազոտվել, քանի որ հիվանդությունը հիմնականում կարող է ընթանալ անախտանիշ:

Երևանում և մարզերում պարբերաբար կազմակերպվում են հանրային միջոցառումներ, անվճար, անանուն հետազոտություններ` հիվանդության վաղ հայտնաբերման նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]