×


«Մինչեւ մահը կբաժանի մեզ». Քորթնի Քարդաշյանի հարսանեկան լուսանկարները

43-ամյա Քորթնի Քարդաշյանն ու 46-ամյա Թրեւիս Բարքերը Սանտա Բարբարայում պաշտոնապես ամուսնացել են: Միջոցառմանն ամենամտերիմ ու հարազատ մարդիկ են մասնակցել միայն, նրանց թվում են եղել Թրեւիսի հայրն ու 16-ամյա դուստրը, Քորթնիի տատիկը:

Հարսը կրել է Dolce & Gabbana-ի կարճ զգեստ, որն ամբողջացրել է քողով ու թափանցիկ ձեռնոցներով, փեսան էլ սմոքինգով է եղել:


Նրանք պլանավորում են ամուսնության առթիվ առաջիկայում ճոխ խնջույք կազմակերպել Իտալիայում: Ամեն ինչ արդեն կազմակերպել են, ու բոլորն անհամբերությամբ են սպասում այդ իրադարձությանը, անանուն աղբյուրը հայտնել է People պարբերականին:

Սեւ ու սպիտակ հարսանեկան լուսանկարներով Քարդաշյանն իր Ինստագրամի էջում է կիսվել: Սիրահարները միասին երջանիկ տեսք ունեն ու համբուրվում են տեսախցիկի առաջ: Երկուսն էլ նկարները տեղադրել են սոցցանցերում «Մինչեւ մահը կբաժանի մեզ» գրությամբ:


Մինչ այս նրանք հասցրել էին գաղտնի ամուսնանալ Լաս Վեգասում՝ «Գրեմմի» մրցանակաբաշխությունից հետո: Այն առանց հյուրերի էր անցել, նորապսակներն էլ միանման կաշվե հագուստներով էին: Զույգին պսակադրել էր Էլվիս Փրեսլիի նմանակը: Այդ ամուսնությունը պաշտոնական չէր համարվում:

Բարքերը Քարդաշյանին ամուսնության առաջարկություն է արել 2021-ի հոկտեմբերին, մինչ այդ նրանք 9 ամիս հանդիպել են: Քորթնին 3 երեխա ունի Սքոթ Դիսիկից, սակայն նրանք ամուսնացած չեն եղել: Բարքերի համար սա 3-րդ ամուսնությունն է, նա էլ 2 երեխա ունի:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին