34 մլրդ դրամ՝ Ucom-ի բաժնեմասերի 94%-ի համար․ Եսայանների նոր առաջարկը14 ապրիլի 2020 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Հեռահաղորդակցության ոլորտի օպերատոր Ucom ընկերության հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանները, որոնք ունեն մոտ 6 տոկոս բաժնեմաս, առաջարկել են գնել ընկերության 94%-ը 34 մլրդ դրամով։ Ավելի վաղ Եսայաններն առաջարկել էին բաժնեմասերը գնել 22,1 մլրդ-ով։ «Այս պատասխանատվությունից ելնելով և կազմակերպության շարունակականությունն ապահովելու նպատակով որոշում ենք կայացրել վճարել հնարավոր առավելագույն գինը՝ հաշվի առնելով կազմակերպությունում տարիներ շարունակ ներդրված բոլոր գումարները: Առաջարկի գումարը կազմում է 34 մլն դրամ։ Առաջարկը բանավոր ներկայացված է, սպասում ենք պատասխանի»,- նշված է Եսայանների հայտարարությունում։ Նրանք հայտնել են, որ Ucom-ի 843 աշխատակից ազատման դիմում են գրել և ցանկանում են անհապաղ դադարեցնել իրենց պարտականությունների կատարումը՝ նշելով, թե «միայն իրենց ջանքերով է, որ այդ աշխատակիցները կատարում են իրենց ամենօրյա պարտականությունը»։ Ապրիլի 9-ին հայտնի դարձավ Եսայանների՝ ընկերության ղեկավարությունից հեռանալու մասին։ Որպես պատճառ նշվում էր այլ բաժնետերերի հետ կոնֆլիկտը, որոնք, ըստ ԶԼՄ-ների, պատրաստվում էին «Վեոն Արմենիայի» հետ միավորումից հետո տնօրեն նշանակել «Բիլայնի» ղեկավար Անդրեյ Պյատախինին։ Ապրիլի 10-ին Բարձր տեխնոլոգիաների ու արդյունաբերության նախարարությունը հայտնեց, որ համաձայնություն չի տվել «Յուքոմի» ու «Բիլայնի» գործարքին։ Հայկ Եսայանը յութուբյան տեսաուղերձում ավելի ուշ ասել էր, որ բաժնետոմսերը գնելու համար ներգրավելու են վարկային միջոցներ, թողարկելու են պարտատոմսեր, իսկ ընկերության բաժնետոմսերի 20%-ը վաճառվելու է աշխատակիցներին։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ են պատրաստում Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների վերաբերյալ Օրինագծում նաև խոսվում է հայ ռազմագերիների իրավունքների խախտման մասին Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում. ԼՂ բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ պարզապես անհետացան Նա նաև փաստարկներ է ներկայացրել, թե ինչու ՀՀ-ն չի կարող մեղադրվել Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության մեջ Պուտինը՝ Ալիևին․ Անվտանգային հարցերը տարածաշրջանում շատ զգայուն են «Հարցերն այստեղ շատ են և շատ զգայուն»,–ասել է նա ԿԸՀ նախագահ․ 2026–ի հունիսին ԱԺ ընտրություններ կլինեն՝ հուսով եմ, մինչ այդ համակարգն ավելի պատրասված կլինի Նա ԿԸՀ աշխատանքի ամենակարևոր գնահատանքը համարել է այն, որ Երևանի ավագանու ընտրություններում ոչ մի բողոքարկում չի եղել |