▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթիկում վնասազերծել են զինված հանցագործին. հանցագործը չէր կարողանում փախչել կին ոստիկանի տակից

Այսօր՝ փետրվարի 27-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 09:25-ի սահմաններում ոստիկանության Արթիկի բաժնի ՊՊԾ դասակի 3-րդ ջոկի ոստիկանները քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների հետ Արթիկ քաղաքում վնասազերծել են ավազակային հարձակում կատարող զինված կասկածյալին:

 

 

 

 

 

 Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝դեպքի վայրում հավաքվածները   ասում էին. «Մեզ թվաց, թե կինո են նկարում: Դիմակավորված մի երիտասարդ դիմում էր փախուստի, ով մտել էր Վարդան Հարությունյանին պատկանող ոսկյա ու արծաթյա թանկարժեք զարդերի խանութ ու դանակի սպառնալիքի տակ փորձել էր թալանել: Խանութի տերը, իսկ հետո արդեն Արթիկի ոստիկանները գետնին պառկեցրին նրան, ու նա չէր կարողանում փախնել անգամ 3-րդ ջոկի ոստիկան, ոստիկանության ավագ սերժանտ Մարինե Բաղդասարյանից, ով, ասես, իր գործընկերների հետ իրականացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի ասած՝ «ասֆալտին փռեմ օպերացիան»:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները կողոպտիչին տեղափոխեցին ոստիկանության Արթիկի բաժին: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 175 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննիչի որոշմամբ կասկածյալը ձերբակալվել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Շիրակի մարզի Սարապակ գյուղի բնակիչ՝ 48-ամյա Համազասպ Մնացյանն է:

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին