Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավարտվեց «Սպայկայի» տնօրենի նկատմամբ կալանքի քննությունը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
DSC_0306

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրում ընթանում էր «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու միջնորդության քննությունը։ Ընկերության մոտ 200 աշխատակից հավաքվել էր դատարանի դիմաց ի պաշտպանություն Ղազարյանի։ 

«Դավիթ Ղազարյա՛ն», «Սպայկա՜» «Ղազարյան Դավիթ, Ազատություն», «Պայքա՜ր, պայքար մինչև վերջ», «Դավիթը, ես եմ, Դավիթը ես եմ»  կոչերով նրանք աջակցում էին տնօրենին։

Նիստից հետո Դավիթ Ղազարյանը հանդիպեց ցուցարարներին։ «Ինձ թվում ա՝ դատարանը կլինի անաչառ և կկայացնի ճիշտ որոշում, քանի որ էն փաստերը, որ մենք ներկայացրեցինք, շատ ուժեղ էին», - հայտարարեց նա։

Այնուհետև իր մեքենայով գնաց դատարանից։

Դատարանի որոշումը կհրապարակվի երկուշաբթի օրը, ժամը 10:00-ին:

Հիշեցնենք, որ 2019թ. ապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով:

«Սպայկա»-ի սեփականատերը չի ձերբակալվել, այլ ՊԵԿ քննչական վարչության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։