Սեպտեմբերին ՀՀ-ում ու ԼՂ-ում Մանսուրյանի 80-ամյակին նվիրված միջոցառումներ կլինեն

Սեպտեմբերին ՀՀ-ում ու ԼՂ-ում Մանսուրյանի  80-ամյակին նվիրված միջոցառումներ կլինեն

PanARMENIAN.Net - Սեպտեմբերին Երևանի քաղաքապետարանը` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, կիրականցնի «Մաեստրո Մանսուրյան» համերգաշարը՝ նվիրված մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին:

Քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջի փոխանցմամբ, համերգ կլինեն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 20:00-Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, կներկայացվի Մանսուրյանի կինոերաժշտությունը:

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կներկայացվի Մանսուրյանի կամերային ստեղծագործությունների ընտրանին, սեպտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացվի նրա սիմֆոնիկ ստեղծագործությունների ընտրանին:

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 19:00-ին Ա. Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իսկ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 19:00-ին, Գյումրիի Սև Բերդում Տիգրան կներկայացվի Մանսուրյանի կինոերաժշտությունը:

Համերգաշարը նոր գործիքավորմամբ ու մոտեցմամբ կներկայացնի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---