Բաժիններ՝

Էդ Շիրանը գլխավոր պարգևին է արժանացել Billboard Music Awards մրցանակաբաշխությանը

Բրիտանացի հեղինակ-կատարող Էդ Շիրանն անցյալ տարվա արդյունքներով Billboard Music Awards ամերիկյան երաժշտական մրցանակի դափնեկիրն է դարձել «Լավագույն արտիստ» գլխավոր կատեգորիայում:

Հեղինակավոր պարգեւի հանձնման 25-րդ արարողությունը տեղի է ունեցել մայիսի 20-ին Լաս-Վեգասում (Նեւադայի նահանգ) եւ հեռարձակվել է NBC հեռուստալիքի ուղիղ եթերով: Ընդամենը Շիրանը, որը չի կարողացել անձամբ ներկա լինել միջոցառմանը, այս տարի անվանակարգված էր 15 պարգեւի համար: Դրանցից նա ստացել է վեցը, ներառյալ «Լավագույն կատարող», «Լավագույն երգը՝ ռադիոյով» եւ «Billboard Hot 100 չարթի լավագույն կատարողը» անվանակարգերը:

Նաեւ 15 կատեգորիաներում ներկայացված են եղել ամերիկացի ռեփեր Քենդրիք Լամարը եւ նրա հայրենակից Բրունո Մարսը: Լամարը պարգեւն ստացել է, մասնավորապես, «Լավագույն ռեփ-կատարող» եւ «Billboard 200 չարթի լավագույն ալբոմը» (DAMN սկավառակ) անվանակարգերում: Մարսը, ի թիվս ուրիշներ, նշվել է որպես լավագույն կատարողը ռիթմ-ն-բլյուզ ոճում, ինչպես նաեւ արձանիկներ է ստացել այդ ժանրում լավագույն ալբոմի (24K Magic) եւ լավագույն երգի (That՚s What I Like) համար:

Տարվա արդյունքներով լավագույն կին կատարող է ճանաչվել ամերիկացի փոփ-աստղ Թեյլոր Սվիֆթը: «Լավագույն ռոք-կատարող» անվանակարգում պարգեւն ստացել է Imagine Dragons կոլեկտիվը: Նույն այս խումբն է հաղթանակ տարել «Լավագույն ռոք-ալբոմ» (Evolve) եւ «Լավագույն ռոք-երգ» (Believer) կատեգորիաներում:

Billboard Hot 100 չարթի լավագույն երգի համար պարգեւն ստացել է պուերտոռիկացի երգիչներ Լուիս Ֆոնսիի եւ Դեդի Յանկիի Despacito կոմպոզիցիան, որը ձայնագրվել է Ջասթին Բիբերի մասնակցությամբ: Billboard Music Awards ամենամյա մրցանակը Billboard երաժշտական հանդեսի կողմից հիմնվել է 1989 թվականին:

Պարգեւների հանձնման առաջին արարողությունը կայացել է մեկ տարի անց: Grammy-ի եւ American Music Awards-ի հետ մեկտեղ այն մտնում է ԱՄՆ-ի առաջատար երաժշտական մրցանակների եռյակի մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս