ԱԺ-ում «Մենք»-ի առաջին նախաձեռնություններից է լինելու աղետի գոտու մասին օրենքը
«Մենք» դաշինքի՝ Ազգային ժողովում հայտնվելու դեպքում առաջին նախաձեռնություններից մեկը լինելու է աղետի գոտու մասին օրենքը։ Լրագրողներին ասաց դաշինքի պատգամավորության թեկնածու Խաչատուր Քոքոբելյանը։
«Մինչև այս պահը ուղղակի անթույլատրելի է, որ աղետալի հետևանքները չեն վերացվել։ Դա մեր նորանկախ պատմության, ամբողջ քաղաքական ու տնտեսական պատմության ամենամեծ բացթողումն է, այսինքն մենք փլատակներից դեռ չենք հանել այդ բնակավայրերը»,- նշեց նա։
Խ. Քոքոբելյանի խոսքով, այն չի լինելու ուղղակի օրենք աղետի գոտու մասին, այլ կլինեն հստակ թվեր, ուղենիշներ, ունեն նախագիծ, որպեսզի խնդիրն իսպառ վերանա։
Նա նաև ասաց, որ իրենք այսօր լուռ քարոզչություն են անում՝ առանց բարձրախոսի, կոչերի։
Խոսելով քարոզարշավի ընթացքի մասին, նա նշեց. «Շատ լավ ընթացավ։ Բոլոր մարզերում խանդավառություն կար, հարցեր էին բարձրացնում, այս քարոզչությունն էապես տարբերվում է բոլոր ժամանակների քարոզչությունից, ընտրապայքարից»։
Խ. Քոքոբելյանի կարծիքով, ընտրությանը մասնակցությունն ակտիվ կլինի, թեև չի կարելի համեմատել նախկին ընտրությունների մասնակցության հետ, քանի որ նախկինները միշտ արհեստական թվերով են ցույց տվել։
«Մեր քաղաքացիներն ընտրությունների հետ մեծ հույսեր են կապում։ Բոլորս՝ թե քաղաքական ուժերը, թե թեկնածուներս, պարտավոր ենք հուսախաբ չանել մեր քաղաքացու»,- ասաց պատգամավորության թեկնածուն։
Հարակից հրապարակումներ`
- Շիրակում աղքատ է ամեն երկրորդ երեխան
- Սուրեն Պապիկյանը ներկայացրեց աղետի գոտում կատարված աշխատանքները
- Դեկտեմբերի 7-ը կնշվի որպես երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օր
- Իրականությունը մի քիչ այլ է. Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչ
- Աջակցություն կցուցաբերի տարերային աղետներից տուժած համայնքների բնակիչներին
- ԳՅՈՒՄՐՎԱ ԴԻՄԱՊԱՏԿԵՐ. Կիսաքանդ, առանց սանհանգույցի շենքում գոյատևում է քսան ընտանիք, որ հացին «կակա» են ասում
- Աղքատ Գյումրվա դիմապատկերը. Հատկապես ծանր է կանանց վիճակը.տղամարդիկ գնում ու մնում են «դրսում»