Friday, 19 04 2024
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»

Սերժ Սարգսյանի և Պուտինի երկու յոթամյա ծրագրերը

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, փետրվարի 23-ին Կրեմլում մասնակցելով Հայրենիքի պաշտպանի օրվա առիթով Պուտինի կազմակերպած միջոցառմանը, ի թիվս մի քանի այլ երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարի, փետրվարի 24-ին արդեն Արցախում էր և հանդիպում էր Արցախի նախագահի ու պաշտպանության նախարարի հետ: Կա՞ր արդյոք անմիջական կապ Վիգեն Սարգսյանի՝ Արցախ այցելության և դրա նախօրեին Մոսկվայում փետրվարի 23-ի տոնակատարության, Պուտինի հյուրը լինելու հանգամանքի միջև: Դժվար է ասել, իհարկե գուցե ընդամենը աշխատանքային, սակայն, այդուհանդերձ, խորհրդանշական ժամանակացույց է, եթե հաշվի առնենք այն բարդ աշխարհաքաղաքական և անվտանգային իրավիճակը, որ կա ներկայումս աշխարհում ընդհանրապես:

Միևնույն ժամանակ, ՌԴ փոխվարչապետ, տխրահռչակ Դմիտրի Ռոգոզինը փետրվարի 25-ին հայտարարել է, որ Պուտինը ստորագրել է սպառազինության նոր պետական ծրագիրը՝ 2018-2025-ի համար, որը, ըստ Ռոգոզինի, պատասխան է ՆԱՏՕ-ի սպառազինմանն ու ԱՄՆ «գլոբալ հարվածի» կարողության զարգացմանը:

Ինչ է ենթադրում սպառազինության այդ նոր յոթամյա ծրագիրը՝ դժվար է ասել, սակայն այն հետաքրքիր է երկու առումով: Նախ՝ ուշագրավ է, որ Պուտինը փաստորեն ստորագրել է սպառազինության յոթամյա ծրագիր: Այդպիսի մի ծրագիր էլ ստորագրել է Սերժ Սարգսյանը հունվարին՝ բանակի արդիականացման յոթամյա ծրագիրը, որն անկասկած ներառելու է նաև սպառազինության բաղադրիչ: Որքանո՞վ են համադրելի լինելու Հայաստանում և Ռուսաստանում իրականացվելիք այդ ծրագրերը՝ հաշվի առնելով երկու հանգամանք՝ հայ-ռուսական ռազմատեխնիկական գործակցության խորը սերտաճվածությունը ու նաև հայկական բանակի արդիականացման խնդիրը, որը անհնար է արդյունավետ լուծել առանց հայ-ռուսական գործակցության այլընտրանքի, առանց դիվերսիֆիկացիայի: Եվ այդ իմաստով էլ հետաքրքիր է դառնում, թե Պուտինի ստորագրած ծրագիրը Հայաստանում Սերժ Սարգսյանի ստորագրած ծրագրի համար հավելյալ մարտահրավե՞ր է, մամլի՞չ, թե՞ հնարավորություն:

Մյուս հանգամանքը, որ Պուտինի քայլը դարձնում է Հայաստանի տեսանկյունից մեծ ուշադրության առարկա, ՌԴ ռազմաարդյունաբերության դեմ ԱՄՆ պատժամիջոցներն են, որոնք տեսականում կարող են առնչվել նաև Հայաստանին, իհարկե նաև Ադրբեջանին: Եվ այս իմաստով, նկատի ունենալով նաև այն, որ Ադրբեջանը ՌԴ սպառազինության հիմնական գնորդ է, հետաքրքիր է, թե Պուտինի ստորագրած յոթամյա ծրագիրը ինչ բովանդակություն կամ առնչություն է ունենալու արտաքին մատակարարումներին, մասնավորապես դեպի Կովկաս՝ Հայաստան ու Ադրբեջան: Եվ այդ տեսանկյունից էլ ՌԴ սպառազինության նոր ծրագիրը Հայաստանի համար ավելի խնդրահարո՞ւյց է, թե՞ հակառակը: Ընդ որում, այստեղ արդեն անկախ ԱՄՆ պատժամիջոցների տեսական ռիսկից, քանի որ քիչ հավանական է, որ այն վերածվի գործնականի՝ Հայաստանի մասով, քանի որ Նահանգների շահից չի բխում խախտել հավասարակշռությունը, որը ռեգիոնալ անվտանգության հիմնասյուն է և ամենևին չի հանգեցնի Նահանգների համար դրական էֆեկտի:

Միևնույն ժամանակ, այստեղ անշուշտ՝ ինչպես քաղաքական որևէ հեռանկարում, չկա միարժեքություն, և ամեն ինչ կախված է նաև այն բանից, թե Ռուսաստանն իր սպառազինության նոր յոթամյա ծրագրում որքան է ադեկվատ լինելու Կովկասի անվտանգության խնդիրների մասով, և որքան է այդ ծրագրում հաշվի առնված ապրիլյան պատերազմը՝ իր պատճառներով ու հետևանքներով, որպես Ռուսաստանի համար կրկնության տեսանկյունից խիստ ռիսկային հեռանկար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում