Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հարութ Փամբուկչյանն իր թիմով պատրաստ է «30 տարի անց «Հրազդան» մարզադաշտում» խորագրով մենահամերգին

Հարութ Փամբուկչյանն իր թիմով պատրաստ է «30 տարի անց «Հրազդան» 
մարզադաշտում» խորագրով մենահամերգին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Հարութ Փամբուկչյանը, ում բացառիկ մենահամերգին մնացել են հաշված օրեր, մեծ պատասխանատվությամբ է պատրաստվում հունիսի 30-ին կայանալիք կարևոր իրադարձությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մենահամերգի կազմակերպիչ Yeghoyan Production-ի ղեկավար, արտիստի ընկեր Խաչիկ Եղոյանի խոսքով` թիմով ամեն օր տարբեր առումներով պատրաստվում են համերգին՝ սկսած աթոռները լվանալուց ու նստատեղերին թղթեր փակցնելուց մինչև բեմը, լուսավորությունը, ձայնային տեխնիկան կարգավորելը:

«Բարդությունները շատ-շատ էին, քանի որ մենք գործ ունենք մի մարզադաշտի հետ, որտեղ մոտ 15 տարի ոչ մի միջոցառում չի կազմակերպվել: Բայց մեր սերը սեփական գործի հանդեպ ու Աստծո ողորմածությունը կարծես ուժ են տալիս հնարավորինս լավ իրականացնել մեր առջև դրված նպատակը»,-նշեց նա:

Եղոյանի խոսքով` Ձախ Հարութն արդեն երկու ամիս է՝ Հայաստանում է  և ամբողջ թիմի հետ հավասար մասնակցում է բոլոր կազմակերպչական աշխատանքներին:

«Փամբուկչյանը տրամադրված է մարտական և, ինչպես ինքն է ասում, խաչը կհանի, կբարձրանա բեմ և նորից կկերտի մի գեղեցիկ երաժշտական պատմություն»,-շեշտեց Եղոյանը:

Անդրադառնալով տոմսերի վաճառքին` նա ասաց, որ տոմսերի մեծ մասը սպառվել է և  Ձախ Հարութի երկրպագուներին հորդորեց շտապել ու ձեռք բերել վերջին տոմսերը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]