Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահը` ռուս մարզիկների որակազրկման մասին  

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահը` ռուս մարզիկների որակազրկման մասին

 

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը  վստահեցրել է, որ ՄՕԿ-ն ի կատար կածի WADA-ի` Ռուսաստանի դեմ առաջարկված պատժամիջոցները:

«Մենք պարտադիր կկատարենք WADA-ի որոշումը, քանի որ ՄՕԿ-ի համար առաջնայինը օրենքի գերակայությունն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բախի խոսքը փոխանցում է ՄՕԿ-ը:

Նախօրեին Հակադոպինգային միջազգային կազմակերպությունը` WADA-ն, 4 տարով զրկել է Ռուսաստանին՝ միջազգային մրցաշարերին, Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից: Ռուս մարզիկներն իրավունք չեն ունենա հանդես գալու Ռուսաստանի դրոշի ներքո, նրանց հաղթանակների դեպքում չի հնչի իրենց երկրի օրհներգը, երկիրը կզրկվի աշխարհի առաջնություններ հյուրընկալելու իրավունքից:

Նման որոշման հիմք են հանդիսացել Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայում հայտնաբերված խարդախությունները, որոնցով 2012-2015 թվականներին փորձ է արվել կոծկել ռուսաստանցի մարզիկների դոպինգ-թեստերի դրական արդյունքները:

Ռուսական հակադոպինգային կազմակերպությունը (ՌուսԱԴԱ) իր հերթին հավելել է, որ որոշումն ուժի մեջ կմտնի 21 օրից: Եթե ՌուսԱԴԱ-ն չբողոքարկի WADA-ի որոշումը, ապա այն կարող են անել Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն և Պարալիմպիկ կոմիտեն:

Որոշումը վերաբերում է նաև ֆուտբոլին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]