Քաղաքական 12:49 17/05/2021 Հայաստան

17.05.2021. «Հենակետ». Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունները՝ վերջին մեկ շաբաթում

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին.

«Ադրբեջանի հետ կապված պաշտոնական հայտարարություներ

Մայիսի 10-ին, Նախիջևանի Օրդուբադ քաղաքում իր ելույթի ժամանակ անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» թեմային՝ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այդ միջանցքը պետք է բացվի: Ըստ Ալիևի՝ չկա Հայաստանի երկաթուղի հասկացություն: Ռուսական երկաթուղիները տիրապետում են Հայաստանի բոլոր երկաթուղիներին, ուստի իրենք այդ հարցն ավելի շատ քննարկում են ռուսական կողմի հետ։

Իլհամ Ալիևը մայիսի 10-ին ադրբեջանական պետական հեռուստաընկերությանը (Aztv) տված հարցազրույցում հայտարարել է, թե Ադրբեջանի տարածքում չկա Լեռնային Ղարաբաղ կոչվող տարածքային միավոր և հակամարտությունը լուծվել է: Անդրադառնալով հայկական քաղաքական շրջանակների կողմից Շուշին ու Հադրութը հետ վերադարձնելու մասին հայտարարություններին՝ Ալիևն ասել է, թե նրանք ցանկանում են կրակի հետ խաղալ, քանի որ իրենք դա թույլ չեն տա։ Ալիևը Փարիզին և Օտտավային խորհուրդ է տվել չմիջամտել Բաքվի գործերին:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե իրենք պատրաստ են ձեռնարկել բոլոր քայլերը Ադրբեջանի հայ բնակչությանը երկրի քաղաքական, տնտեսական և սոցիալական կյանքին ինտեգրելու համար: Բայրամովը շեշտել է, որ Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ:

Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփը BBC-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում ասել է, որ Լոնդոնը կգերադասեր Լեռնային Ղարաբաղում բազմազգ խաղաղապահ ուժեր տեսնել, այլ ոչ թե բացառապես ռուսական։ Դեսպանի խոսքով` ԼՂ-ի կարգավիճակի հարցը շարունակում է չլուծված մնալ։

Մայիսի 14-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան աջակցում է պաղեստինցիներին նույն տրամադրվածությամբ, որով աջակցում էր Ադրբեջանին Ղարաբաղում:

Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Մայիսի 10-ին, Իլհամ Ալիևն այցելել է Նախիջևան և մասնակցել Նախիջևանի օդանավայակայանում նոր թռիչքուղու և Նախիջևանի առանձին համազորային բանակի ՌՕՈւ օդանավակայանի բացման արարողությանը։ Ալիևը մասնակցել է նաև Ջուլֆա-Օրդուբադ մայրուղու բացմանը և ծանոթացել Հայաստանի հետ սահմանին գտնվող Օրդուբադ երկաթուղային կայարանում կատարված աշխատանքներին:

Մայիսի 14-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է Արցախի գրավյալ տարածքներում տեղակայված ՀՕՊ ուժերի ստորաբաժանումներից մեկը։ Ադրբեջանական լրատվամիջոցները չեն հստակեցրել, թե որ շրջանում է եղել Հասանովը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է նաև Արցախի գրավյալ տարածքներում գտնվող այլ զորամասեր։ Նոր զորամասերի դիտարկման ժամանակ նրան զեկուցել են, որ տարբեր ուղղություններում մինչ օրս 20 զորամաս է շահագործման հանձվել։

Եվրասիական հարցերով Պենտագոնի խոսնակ Անտոն Սեմերլոթը Վաշինգտոնից Բաքվին հատկացվող ռազմական օժանդակության մասին հարցին ի պատասխան նշել է, թե  իրենք մանրակրկիտ ուսումնասիրում են Ադրբեջանին հատկացվող ցանկացած աջակցություն՝ համոզվելու, որ այն չի խանգարում կամ խոչընդոտում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ բանակցային գործընթացին միտված ջանքերին ու չի ծառայի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներին:

Մայիսի 15-ին, Ադրբեջանի ռազմաօդային ուժերն ուսումնավարժանքային թռիչքներ են իրականացրել՝ կիրառելով թուրքական արտադրության Բայրաքթար անօդաչու սարքեր (Bayraktar TB2): Բացի Բայրաքթարներից  զորավարժություններում ներգրավված են եղել նաև մարտական ինքնաթիռներ և տարատեսակ թռչող սարքեր: Թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ Բայրաքթարների թուրքական օպտիկական համակարգերն անցել են շահագործման։

Մայիսի 15-ին, Ադրբեջանի եւ Իրանի սահմանին տեղի ունեցած զինված բախումների հետևանքով մահացել է երկու ադրբեջանցի զինծառայող: Ադրբեջանի բանակը մայիսի 16-ից սկսել է մասշտաբային զորավարժություններ, որոնք տևելու են մինչև մայիսի 20-ը։

Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ զորավարժություններին մասնակցում են 15․000 զինծառայող, 300 միավոր տանկ ու այլ զրահամեքենաներ, տարբեր տրամաչափի մինչև 400 հրթիռահրետանային համակարգեր, հրթիռային բազմակի համակարգեր, ականանետեր ու համատանկային միջոցներ, մինչև 50 միավոր ռազմական ավիացիա ու տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մայիսի 17-20-ը հրամանատարաշտաբային եռօրյա զորավարժություններ են անցկացվելու Նախիջևանում, որին ներգրավվելու են տարբեր զորքերի ստորաբաժանումներ։

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին

Շուշիում «Հեյդար Ալիև» հիմնադրամի նախաձեռնությամբ մայիսի 12-ից 13-ը «Խարիբյուլբյուլ» խորագրով երաժշտական փառատոն է տեղի ունեցել, որին մասնակցել է Ալիևների ընտանիքը։ Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում լուրեր է շրջանառության մեջ դրվել, որ փառատոնի փակմանը՝ մայիսի 13-ին, հնարավոր է՝ Շուշի այցելի նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը, քանի որ վերջինս ավելի վաղ հայտարարել էր, որ Ռամազանից հետո պատրաստվում է այցելել Շուշի։
Մայիսի 12-ին, Շուշիում Ալիևների ընտանիքի մասնակցությամբ նոր մզկիթի հիմնարկեքի արարողություն է տեղի ունեցել։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ մզկիթի տեղը պատահական չի ընտրվել․ այն գտնվում է քաղաքի վերին հատվածում ու պիտի գերիշխի քաղաքի նկատմամբ։ Ալիևների մասնակցությամբ Շուշիում հյուրանոց է բացվել, ադրբեջանցիներն այն անվանել են «Խարիբյուլբյուլ»: Հաղորդվում է, որ հյուրանոցն ընդհանուր առմամբ ունի 49 սենյակ:

Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը լրագրողներին ասել է, թե  աշխատանքներ են տարվում Ղարաբաղում «կանաչ» էներգետիկ գոտի ստեղծելու ուղղությամբ: Նրա խոսքով՝ ներկայումս Ղարաբաղում աշխատում են արեգակնային և հողմային էլեկտրակայաններ ստեղծելու ուղղությամբ:

Տարածաշրջանային նախագծերի շուրջ զարգացումներ

Մայիսի 12-13-ը Աշխաբադում տեղի է ունեցել նավթի և գազի ներդրումների միջազգային ֆորումը, որին ներկա են գտնվել 42 երկրների շուրջ 500 պատվիրակներ: Համաժողովին մասնակցել է նաև Ադրբեջանի պատվիրակությունը՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլլաևի և երկրի էկոնոմիկայի փոխնախարար Ռովշան Նաջաֆի գլխավորությամբ։

Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Ռ․Աբդուլլաևը հայտարարել է, թե SOCAR- ը կարող է Թուրքմենստանին տրամադրել «Հարավային գազային միջանցքի» և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի հնարավորությունները` թուրքմենական էներգետիկ ռեսուրսների արտահանման նպատակով: Նշենք, որ «Հարավային գազային միջանցք» նախագծի շրջանակներում ադրբեջանական գազը մատակարարվում է Թուրքիա, Բալկանյան երկրներ և Իտալիա:

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հանդիպել է SOCAR-ի ղեկավար Ռ․Աբդուլլաևի հետ: Նրանք քննարկել են ինչպես նավթագազային արդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացումը, այնպես էլ Դոստլուգի հանքավայրում համատեղ գործունեությունը:

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) համաձայնագիր է ստորագրել «Ռոսնեֆտ»-ի նավթամթերքը Ուկրաինա, Լեհաստան, Բալթյան երկրներ և Արևելյան Եվրոպայի այլ երկրներ արտահանելու իրավունքի մասին: Ադրբեջանական լրատվամիջոցները նկատել են, որ այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին Ադրբեջանը Ուկրաինայի համար նավթի միակ մատակարարն է եղել։

Շաբաթվա ընթացքում «Ադրբեջան» անունը կրող լաստանավը, որը կառուցվել է Բաքվի նավաշինական գործարանում, ժամանել է Թուրքմենբաշի միջազգային ծովային նավահանգիստ: Ըստ Թուրքմենստանի պետական լրատվական գործակալության՝ 5,54 հազար տոննա բեռ կրելու հնարավորությամբ 154 մետրանոց լաստանավը ժամանակակից սարքավորումներ է մատակարարել: Թուրքմենական լրատվամիջոցները կարևորել են Ադրբեջանի ու Թուրքմենսատանի միջև ծովային հաղորդակցության զարգացումը։

Գերիների վերադարձի խնդրի մասին

«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Բաքվին կոչ է արել աջակցել ՄԻԵԴ-ին՝ քննելու հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին հաղորդումները։ Մի խումբ իսպանացի պատգամավորներ ու սենատորներ Ադրբեջանից պահանջել են ազատ արձակել հայ ռազմագերիներին Բաքվում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ  Ալիևը հայտարարել է, թե հայ ռազմագերիների թեման փակված է համարում։

Իսկ Ջեյհուն Բայրամովը Լավրովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, թե իր երկիրը կատարել է ռազմագերիներին հայկական կողմին փոխանցելու հարցով իր պարտավորվածությունները: Լավրովը Բայրամովի հետ հանդիպումից հետո հայտարարել է, թե հայկական կողմը կփոխանցի ականապատված տարածքների քարտեզը։

Հայաստանի տարածք ներխուժելու մասին

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի «Սև լիճ» տեղանքում և հարակից տարածքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչեւ 3,5 կիլոմետր՝ նպատակ ունենալով գրավել Մեծ Իշխանասար կարևոր բարձունքը (3500 մետր):

ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ մայիսի 13-ին, Ադրբեջանի ԶՈՒ-ն դարձյալ փորձել է առաջխաղացում գրանցել Սիսիանի և Վարդենիսի ուղղությամբ «սահմանները ճշտելու» պատճառաբանությամբ: Ադրբեջանցիների՝ Սյունիք ներխուժելու հետ մեկտեղ հայկական մամուլում տեղեկություններ են շրջանառվել, որ Ադրբեջանցիները Վարդենիսի ուղղությամբ 300-400 մետր առաջ են եկել։ Իսկ որոշ մանսագետների տեղորոշմամբ՝ ադրբեջանական կողմը ՀՀ տարածքում ուղիղ գծով առաջացել է շուրջ 2 կմ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե այս Երևանի արձագանքը «հայ-ադրբեջանական սահմանները համաձայնացնելու» գործընթացների վերաբերյալ «ադեկվատ չէ» և Հայաստանի տարածք ներխուժելն անվանել է «սահմանագծի հստակեցում»։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոունը Twitter-ի միկրոբլոգում անդրադարձել է ադրբեջանցի զինվորականների կողմից ՀՀ տարածք ներխուժմանն ու դատապարտել տեղի ունեցածը: ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը Twitter-ի իր միկրոբլոգում արված գրառման մեջ կոչ է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին դատապարտել Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխանության խախտումը:

ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը  հայտարարել է, թե Հայաստանի ինքնիշխան տարածքի խախտումն Ադրբեջանի զորքերի կողմից ագրեսիայի անօրինական դրսևորում է։ Նա կոչ է արել Բայդենի վարչակազմին ներգրավվել այդ հարցի կարգավորմանը։

ՀԱՊԿ-ը մայիսի 13-ին հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ ուշադրությամբ հետևում է Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրադրության զարգացմանը և անհրաժեշտության դեպքում գործողություններ կձեռնարկի։

Մայիսի 13-ին Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնը ֆեյսբուքի իր էջում հայերեն գրառում է կատարել՝ նշելով. «Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք։ Նրանք պետք է անհապաղ հետ քաշվեն: Եվս մեկ անգամ ասում եմ հայ ժողովրդին` Ֆրանսիան համերաշխ է ու այդպիսին էլ կմնա»:

Ֆրանսիայի նախագահականը մամուլի հաղորդագրություն է տարածել, որում ընդգծվում  է Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ դուրս բերման անհրաժեշտությունը, ապա նշվում, որ Ֆրանսիան ցանկանում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով հնարավոր լինի լուծում գտնել տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակին։

Հերթական ճեպազրույցի ժամանակ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ջալինա Պորտերը հայտարարել է, թե ԱՄՆ-ի իշխանությունները Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի գործողությունները սադրիչ են համարում՝ պահանջելով դուրս բերել զորքերը։ ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Նեդ Փրայսը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, թե իրենք հետևում են հայ-ադրբեջանական սահմանի ոչ սահմանազատված հատվածում լարվածության աճի մասին զեկույցներին և հակամարտության կողմերին զսպվածության կոչ են անում։

Կանադայի արտգործնախարար Մարկ Գառնոն Twitter-ի իր էջում իր մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ և կոչ արել պահպանել հրադադարի պայմանները: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը հայտարարություն  է տարածել, որում նշվում է, թե ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծում տեղի ունեցող իրադարձություններին:

Իրանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, թե  Իրանը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին զսպվածություն ցուցաբերել և պատրաստ է երկու երկրների միջև վեճերի խաղաղ կարգավորմանը մասնակից լինել։

Մայիսի 14-ին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիկերի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ջեյհուն Բայրամովը զրուցակցին տեղեկացրել է, որ պետական սահմանապահ ծառայության ղեկավարությանն ուղարկել են հայկական կողմի հետ բանակցություններ վարելու համար։

Մայիսի 15-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր տաջիկ գործընկերոջ՝ Սիրոջիդդին Մուհրիդինի հետ զրույցում հայտարարել է, թե Բաքուն հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ ՀԱՊԿ-ին ուղղված Երևանի դիմումը անհիմն է համարում, դա ՀՀ իշխանությունների կողմից այդ հարցի քաղաքականացման փորձ է:
Այլ թեմաներ

ԱՄՆ պետքարտուղարությունը Կրոնական ազատության մասին տարեկան զեկույցի Ադրբեջանի բաժնում անդրադարձել է նաև Արցախյան պատերազմին։ Զեկույցում ասվում է, որ հակամարտության ընթացքում Human Rights Watch-ը հաղորդել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարի վրա հոկտեմբերի 8-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից երկու առանձին հարձակումների մասին։ Զեկույցում ներկայացված է նաև Շուշիի Կանաչ Ժամի նկատմամբ իրականացված վանդալիզմը։ Անդրադարձ կա նաև Մեխակավանի եկեղեցու ոչնչացմանը»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։  Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
«Այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամի մասին է  խոսք գնում, որի ոչ լուծումը, ոչ դրսևորումները Տավուշում չեն, 4 գյուղում չեն»,-...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմն ավելի քան մեկ տարի երկու ամիս անազատության մեջ է. Ծնողների բողոքը
ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին՝ 2020թ-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը ծեծելու գործով արդեն մեկ տարի երկու ամիս է՝ կալանավորված է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրովը
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով։ Այնտեղ հասկանում են Մոսկվայի կարևորությունը Երևանի անվտանգության և...
Աղբյուր` Panorama.am
14:20
Վերին Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
13:57
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում կցուցադրվի 6 ամիս։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}