Friday, 19 04 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա

Վերջին ամիսներին շատացել են «հայրենասիրական» բիզնեսի դեպքերը

«Առաջին լրատվական»-ը զրուցել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանի հետ:

Վերջին մեկ-երկու տարիներին արդյունաբերության ոլոտը զարգանում է առաջանցիկ տեմպերով: Ահավասիկ, 2017թ. գրանցվել է արդյունաբերության 12.6%-անոց աճ: Այս տարեսկզբից նույնպես ոլորտում աճի համեմատաբար բարձր տեմպերը պահպանվում են: Օպերատիվ տվյալներով՝ հունվար-մայիս ժամանակային միջակայքում ոլորտում աճը կազմել է 3.3%:  Հունվար-մայիսի ճյուղային կառուցվածքը դեռևս ԱՎԾ-ի կողմից չի հրապարակվել: Հունվար-ապրիլի կառուցվածքային ցուցանիշներով՝   ոլորտն աճել է  5.2%-ով: Թիվը շատ ավելի մեծ կլիներ, եթե հանքարդյունաբերությունում՝ 8.3%-անոց և էլեկտրաէներգիայի արտադրությունում 1.3%-անոց անկում չգրանցվեր: Իսկ հանքարդյունաբերությունում, մասնավորապես  մետաղական հանքերի արտադրության ոլորտում,  էական անկում է գրանցվել, որովհետև Թեղուտում աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են:  Այս պահին էլ Թեղուտը չի աշխատում, և դա իր բացասական ազդեցությունն ունենում է աճի տեմպերի առումով:

Որոշակի (2,1%) անկում է գրանցվել նաև մշակող արդյունաբերության, սննդամթերքի արտադրության ենթաճյուղում: Սա էլ պայմանավորված էր հիմնականում շաքարավազի արտադրության գործընթացով: Այստեղ որոշակի խնդիրներ կային հումքի մատակարարումների ուշացման առումով:  Մայիսի վերջերին արտադրությունը վերականգնվել է, և  այս ոլորտի դրական ցուցանիշները կարտացոլվեն արդեն հունիսի տվյալներում:

Մյուս ճյուղերում ընդհանուր առմամբ դրական միտումները պահպանվել ու զարգացել են: Կան ճյուղեր, որոնցում հունվար-ապրիլ ամիսներին 65, 70, 80%-անոց աճ է արձանագրվել: Թեթև արդյունաբերությունում աճը եղել է 84%: Այս ոլորտում մի կողմից՝ գործող ընկերությունները մեծացրել են իրենց արտադրության ծավալները, մյուս կողմից՝  նոր ընկերություններ են արտադրություններ գործարկել:

Աճ է արձանագրվել նաև խմիչքների արտադրության ոլորտում: Այստեղ տարեսկզբում, պայմանավորված արտահանման մատակարարման գրաֆիկների փոփոխությամբ, ծավալների անկում կար, որ կանխատեսելի էր և չանհանգստացնող:  Հիմա արդեն ոլորտի ընկերությունների մի մասը սկսել է էական աճով աշխատել արտադրության  և արտահանման ոլորտներում: Աճ է արձանագրվել նաև ծխախոտի արտադրության ոլորտում: Մշակող արդյունաբերության մյուս բոլոր ճյուղերում միասին վերցրած, բացի սննդի արտադրությունից, աճը կազմել է 12.4%:

Որոշակի անկում ունենք հիմնային մետաղների արտադրության ոլորտում, ինչը պայմանավորված է հիմնականում ընկերությունների կողմից մատակարարումների հետ կապված խնդիրներով, և որ կարևոր է՝ անկումի առումով  ազդեցություն ունեցել են նաև ԱՄՆ-ի կողմից ռուսական ընկերությունների նկատմամբ կիրառվող սանկցիաները, մասնավորապես՝ «Ռուսալ-Արմենալի» վրա: Ընկերությունը դեռևս աշխատում է աճով և որոշակի աշխատանքներ է իրականացնում արտահանման ուղղությունների շեշտադրումների առումով: Հիմա արտադրանքն ավելի շատ դեպի եվրոպական շուկա են արտահանում: Բնականաբար աշխատանքներ են իրականացվում, որ վերականգնվի դեպի Միացյալ Նահանգներ արտահանումը:

Անաչառ լինելու համար նշեմ, որ վերջին ամիսներին, այնուամենայնիվ, արդյունաբերության ցուցանիշների աճի տեմպերի որոշակի անկում է գրանցվում: Ունենք աճի դանդաղում հինգ ամիսների կտրվածքով: Բայց այդ անկումը բոլորովին պետք չէ պայմանավորել հանրապետությունում տեղի ունեցած հեղափոխական իրադարձություններով: Դա ավելի շատ պայմանավորված է մեր խոշոր արտադրող ընկերությունների՝ մասնավորապես Թեղուտի՝ հունվարի վերջերից գործունեության ժամանակավոր դադարեցմամբ, պայմանավորված որոշակի տեխնիկական հարցերով, որ ներկայումս լուծվում են, նաև շաքարավազի արտադրությամբ, որի մասին նշեցի: Դանդաղումը պայմանավորվել է առավելապես այս երկուսով: Մնացած բոլոր դեպքերում բնականոն գործընթաց է զարգացել, և, իմ համոզմամբ, այս զարգացումների պայմաններում տարեվերջին աճային միտումներն ավելի ընդգծված կլինեն՝ հատկապես, որ հեղափոխական զարգացումներից հետո շատ են գործարարները, որ ցանկություն են հայտնում  Հայաստանում նոր իրավիճակում բիզնես գործունեություն ծավալելու: Կան նաև այնպիսիք, որ նախկինում որոշել էին ու հիմա գալիս են:

Վերջին երկու ամիսներին  շատացել են հայրենասիրական բիզնեսի դեպքերը, երբ գալիս են հայրենասիրական մղումներով՝ նշելով, որ իրենց համար շահույթը կարևոր չէ:  Որպես կանոն, մեզ համար հարցին նման մոտեցումն անընդունելի է: Մեզ համար կարևորը հետևյալն է՝ եթե օտարերկրյա ներդրողը ցանկանում է Հայաստանում գործունեություն ծավալել, ճիշտն այն է, որ  այստեղ ստանա կայուն շահույթ, որը հետագայում կդառնա հաջողված պատմություն այլ ներդրողներին ներկայացնելու համար:

Հիմա լուրջ ներդրումային ակնկալիքներ ունենք, որովհետև դրսի մարդկանց հետ հետաքրքիր ծրագրերի քննարկումներ ենք ունենում, բայց այս պահին իրադարձություններից առաջ ընկնել և դրանք հրապարակել չեմ ցանկանա: Այդուհանդերձ հավանականությունը մեծ է, որ  քննարկվող, ուսումնասիրվող ներդրումային ծրագրերի հիմնական մասը իրականություն կդառնա:  Ուղղակի չշտապենք, մի քիչ էլ սպասենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում