Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանում մեկնարկել է ՀԱՊԿ երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների հրամանատարների հավաքը

Երևանում մեկնարկել է ՀԱՊԿ երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների 
հրամանատարների հավաքը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում hուլիսի 11-ին մեկնարկել է  Հավաքական անվտանգության պետությունների (ՀԱՊԿ) կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում ընդգրկված անդամ-պետությունների ներքին գործերի նախարարությունների (ոստիկանության) հատուկ նշանակության ստորաբաժանումների հրամանատարական կազմի ուսումնամեթոդական հավաքը: Այս մասին Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Հավաքին մասնակցում են Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունների, Ռուսաստանի Դաշնության Ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայության, ՀԱՊԿ միացյալ շտաբի և Կոլեկտիվ անվտանգության կազմակերպության քարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Հավաքը բաղկացած է տեսական և գործնական պարապմունքների փուլերից:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրում, որտեղ անցկացվում են ուսումնամեթոդական պարապմունքները, մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովն իր ելույթում անդրադարձավ հավաքի խնդիրներին և հատուկ նշանակության ստորաբաժանումների փոխգործակցության կատարելագործման անհրաժեշտությանը:
Հավաքի առաջին օրը կրթահամալիրում անցկացվեցին եռափուլ պարապմունքներ՝ ըստ նախօրոք հաստատված պլանների և ծրագրերի, որոնց նպատակը ստորաբաժանումների ծառայողների պրոֆեսիոնալ որակների բարձրացումն ու համատեղ աշխատանքի սկզբունքների և հմտության ամրապնդումն է»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]