Fitch-ը Երևանին վերադարձրել է երկարաժամկետ B+ վարկանիշը՝ «Կայուն» կանխատեսմամբ

Fitch-ը Երևանին վերադարձրել է երկարաժամկետ B+ վարկանիշը՝ «Կայուն» կանխատեսմամբ

PanARMENIAN.Net - Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը Երևանին վերադարձրել է թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ B+ վարկանիշն արտարժույթով և ազգային արժույթով՝ «Կայուն» կանխատեսմամբ, տեղեկացնում են քաղաքապետարանից։

Վարկանիշերն արտացոլում են քաղաքի վարկունակությունը՝ ինքնուրույն bb- հիմքի վրա, որը պայմանավորված է ռիսկ-պրոֆիլի «խոցելի» գնահատականի և պարտքային aaa բեռի գնահատականի կայունության համադրմամբ: Թողարկողի դեֆոլտի վերջնական վարկանիշը սահմանափակված է Հայաստանի սուվերեն վարկանիշով (B+ / «Կայուն» կանխատեսմամբ):

Երևանի եկամուտների կայունության վրա, ըստ գործակալության կարծիքի՝ բացասաբար է ազդում կորոնավիրուսի համավարակի հետ կապված բացասական միտումներ դրսևորող վատթար տնտեսական միջավայրը:

Ծախսային մասով Երևանի բյուջեի կանխատեսելիությունը գնահատվում է որպես «միջին մակարդակի»: Նշվում է, որ Երևանն իրականացնում է հավասարակշռված հսկողություն ծախսերի նկատմամբ, ինչի արդյունքում դրանց դինամիկան գրեթե համընկնում է եկամուտների դինամիկայի հետ:

Տնտեսական շրջափուլի ընթացքում քաղաքի պարտավորությունները հարաբերականորեն կայուն են: Բյուջեի՝ ծախսային ամենախոշոր հոդվածը վերաբերում է հանրակրթությանը, որին բաժին է հասել 2019թ. բոլոր ծախսերի 42 տոկոսը: Հանրակրթությանը ծախսերի մասով հաջորդոմ է կոմունալ սեկտորը, որը իր վրա է վերցնում 22 տոկոսը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---