Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Սաբոտաժ հեղափոխության դեմ․ ինչու է աղմկում ՀՅԴ-ն

Ժամանակավոր կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր թերևս միակ գործիչն է, ով լեգիտիմ իրավունք ունի` թավշյա հեղափոխության անունից ձևակերպել օրակարգ: Լավ է դա,  թե` վատ, միանգամայն այլ խոսակցության թեմա է, իսկ այսօր մենք պարտավոր ենք հաշվի նստել քաղաքական իրողությունների հետ:

Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ նշել է, որ իր ժամանակավոր կաբինետի առաջնահերթություններից մեկը կամ նույնիսկ գլխավորը` արտահերթ ընտրությունների կազմակերպումն է: Երեկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը սկզբունքային հայտարարություն է արել` ասելով, որ արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու՝ անկախ ՀՀԿ-ի կամքից:

Իհարկե, իրավական մեխանիզմ գոյություն չունի, որը թույլ կտա հարյուր տոկոսով համաձայնել Ավինյանի պնդման հետ:

Մյուս կողմից` փոխվարչապետն ակնհայտորեն հանդես ո եկել ոչ թե իրավական, այլ քաղաքական հայտարարությամբ, որի հիմքում այն համոզումն է, որ հեղափոխական ռեժիմը հնարավոր է վեց ամիս կամ մեկ տարի պահել, իսկ դա անխուսասփելիորեն  հանգեցնելու է ՀՀԿ մեծամասնության փոշիացմանը, ինչը թույլ կտա Նիկոլ Փաշինյանի կառավարությանը` խորհրդարանում ունենալ չձևակերպված, փաստացի մեծամասնություն: Քաղաքական տրամաբանության տեսանկյունից` դժվար է չհամաձայնել Ավինյանի պնդման հետ, մանավանդ` ԱԱԾ առաջին հակակոռուպցիոն բացահայտումներն արդեն իսկ շատ լուրջ երկյուղ ու խուճապ են առաջացրել քրեասօլիգարխիկ համակարգում: Սամվել Ալեքսանյանի երեկվա հրապարակային հավաստիացումը, թե այսուհետ զբաղվելու է միայն բիզնեսով, ասվածի լավագույն դրսևորումն է:

Սակայն պարզվում է` Փաշինյանի կառավարության հռչակած առաջնահերթությանը հակադրվում են ոչ միայն հանրապետականները, այլ նաև` նրա կաբինետի անդամները:

Ես ավելի շուտ չեմ տեսնում արտահերթ ընտրությունների հավանականություն: Հարկ է աշխատել, հարկ է առաջ տանել գաղափարները, երբ որ կզգանք, որ անհնար է առաջ գնալը, այդ ժամանակ կարելի է նաև արտահերթ ընտրությունների գնալ. սա էկոնոմիկայի դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանի տեսակետն է, որը վստահաբար բխում է ՀՅԴ ամբողջական դիրքորոշումից: Սա, մեղմ ասած, քաղաքական սաբոտաժի դրսևորում է, երբ օլիգոպոլ համակարգի սեգմենտներից մեկը` ՀՅԴ-ն, իրեն ոչ միայն հեղափոխության շահառու է համարում, այլ նաև որոշում է խմբագրել դրա օրակարգը:

Առհասարակ այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ձախողմամբ շահագրգիռ են գրեթե բոլոր խաղացողները, նույնիսկ նրանք, որոնք փափուկ աթոռներ են զբաղեցրել այսօրվա կաբինետում:

Արդեն հիշատակված հարցազրույցում Տիգրան Ավինյանը նոր Հայաստանում բացառել է բիզնեսի մասնակցությունը քաղաքականությանը, մինչդեռ կոալիցիոն ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրիա Զոհրաբյանը ասում է, թե առաջիկա ընտրություններում իրենք ձգտելու են հաղթանակի` Գագիկ Ծառուկյանի բարձր ժողովրդականության շնորհիվ:

Կարծում ենք` կոալիցիոն գործընկերների վարքագիծը որոշակի հետևություններ պետք է ծնի Նիկոլ Փաշինյանի մոտ. ի վերջո` հակահեղափության ռևանշը բնավ պարտադիր չէ, որ արտահայտվի ՀՀԿ-ի դեմքով. այդ դերին միանգամայն ձգտում են նաև ԲՀԿ-ն կամ ՀՅԴ-ն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում