1517 հարցվածների 83%-ը հավանություն է տալիս ՀՀ վարչապետի և նախագահի գործունեությանը. «GALLUP»

«GALLUP» ընկերությունն այսօր ներկայացրել է նոյեմբերին ՀՀ-ում իրականացված հետազոտության արդյունքները քաղաքական զարգացումների, կուսակցությունների վարկանիշերի եւ կառավարության աշխատանքի գնահատականների վերաբերյալ:

Հետազոտությունն անցկացվել է 1517 քաղաքացիների հետ դեմ առ դեմ հարցումների միջոցով: Հարցազրույցներն իրականացվել են ՀՀ 10 մարզում եւ Երեւանում:

Թավշյա հեղափոխությունից անցել է 1.5 տարի: Այս ընթացքում որքանո՞վ արդարացան անձամբ Ձեր սպասումները: Այս հարցին մայիսին հարցվածների պատասխանները հետեւյալ բաշխվածությունն ունեն: Ամբողջությամբ արդարացել են հարցվածների 6.6 տոկոսի սպասելիքները: Որոշ չափով չեն արդարացել 11.4-ի, որոշ չափով արդարացել են 61.4 տոկոսի սպասումները: 18.3 տոկոս հարցվածների մոտ սպասելիքներն ընդհանրապես չեն արդարացել: Հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 2.36 տոկոսը:

Արդեն նոյեմբերին այս պատկերը փոխվել է: Հարցվածների 9.1 տոկոսը պատասխանել են, որ իրենց սպասելիքներն արդարացել են ամբողջությամբ, 67.2 տոկոսի մոտ որոշ չափով արդարացված սպասելիքների պատկեր է առկա: Որոշ չափով չեն արդարացել 8.0 տոկոսի սպասելիքները: Հարցվածների 13.8 տոկոսը պատասխանել է, որ իրենց սպասելիքները չեն արդարացել ընդհանրապես: Հարցին դժվարացել է պատասխանել հացվածների 1.8 տոկոսը:

 Ըստ Ձեզ, ո՞րն է Նիկոլ Փաշինյանի գործունության հիմնական բացթողումները:

Այս հարցի պատասխանները տոկոսային հետեւյալ բաշխվածությունն ունեն: Առաջին տեղում է անհաջող կադրային քաղաքականություն՝ 42.0 տոկոս, բարեփոխումների դանդաղ ընթացք՝ 27.9 տոկոս, նախկին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ մեղմ վերաբերմունքը՝ 27.0 տոկոս, կտրուկ միջոցներ չկիրառելը՝ 18.8 տոկոս:  Հարցվածների 6.7 տոկոսը գտել է, որ պատճառը  քաղաքական կամքի բացակայությունն է, այլ պատճառներ են նշել 4.6 տոկոսը, հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 9.6 տոկոսը:

Որքանո՞վ եք համաձայն Նիկոլ Փաշինյանի վարած կադրային քաղաքականության հետ: «GALLUP» ընկերությունն այս հարցի համար ներկայացրել է 2019 թվականի մայիս, սեպտեմբեր, նոյեմբեր ամիսների հետազոտությունների արդյունքները:

Մայիսին հարցվածների 12.4 տոկոսը եղել են լիովին համաձայն, 45.3 տոկոսը հիմնականում համաձայն են եղել վարվող կադրային քաղաքականության հետ: Հիմնականում համաձայն չեն եղել 24.0 տոկոսը, ընդհանրապես համաձայն չի եղել 12.5, եւ հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 5.8 տոկոսը:

Սեպտեմբերի տվյալները հետեւյալն է՝ լիովին համաձայն են 25.0 տոկոս, հիմնականում համաձայն՝ 51.4 տոկոս, հիմնականում համաձայն չեն 12.9 տոկոսը, ընդհանրապես համաձայն չեն՝ 6.4 տոկոսը, հարցին դժվարացել է պատասխանել 4.3 տոկոսը:

Նոյեմբերին հարցմանը մասնակցած քաղաքացիների 41.4 տոկոսը հիմնականում համաձայն են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած կադրային քաղաքականության հետ: 14.8 տոկոսը ընդհանրապես համաձայն չի եղել վարվող քաղաքականության հետ, 20.2 տոկոսը հիմնականում համաձայն չեն եղել, 20.6 տոկոսը եղել են լիովին համաձայն, 3.0 տոկոսը դժվարացել են պատասխանել հարցին:

1-ից 5 բալային սանդղակով գնահատվել է նախարարների, կառույցների աշխատանքը եւ արդյունքը ներկայացվել միջինացված թվով: Նույն սկզբունքով գնահատվել են նաեւ մարզպետների, Երեւանի դեպքում քաղաքապետի աշխատանքը: Երեւան՝ 3.3 տոկոս, Վայոց Ձոր՝ 3.2 տոկոս, Սյունիք՝ 3.2 տոկոս, Տավուշ՝ 3.4 տոկոս, Շիրակ՝ 4.0 տոկոս, Լոռի՝ 3.2 տոկոս, Գեղարքունիք՝ 4.0 տոկոս, Կոտայք՝ 3.3 տոկոս, Արարատ՝ 3.3 տոկոս, Արմավիր՝ 3.7 եւ Արագածոտն՝ 3.7 տոկոս:

Եթե ՀՀ ԱԺ ընտրությունները լինեին վաղը, ներկայացվող ցանկից ո՞ր կուսակցության օգտին կքվեարկեիք, հարցի պատասխանները հետեւյալ պատկերն ունեն.

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինք- 61.3 տոկոս

ԲՀԿ- 14.2 տոկոս

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 3.9 տոկոս

ՀՅԴ – 2.5 տոկոս

ՀՀԿ – 1.5 տոկոս

«Սասնա Ծռեր» կուսակցություն – 1.1 տոկոս

«Հայոց Արծիվներ»- 0.6 տոկոս

ԵԼՔ – 0.5 տոկոս

ՀԿԿ – 0.5 տոկոս

Քաղաքացու որոշում – 0.3 տոկոս

«Ադեկվատ» կուսակցություն – 0.2 տոկոս

Հանուն սոցիալական արդարության – 0.1 տոկոս

ՀԱԿ – 0.1 տոկոս

«Ժառանգություն» կուսակցություն- 0.1 տոկոս

Հարցվածների 0.2 տոկոսը գտնում է, որ պետք է ձեւավորվի նոր կուսակցություն, ընտրություններին չի մասնակցի 0.6 տոկոսը: Ներկայացված ոչ մի կուսակցությանն իր ձայնը չի տա հարցվածների 5.3 տոկոսը: Հարցին դժվարացել է պատասխանել 7.1 տոկոսը:

Ինչպե՞ս եք գնահատում Ձեր ընտանիքի նյութական, տնտեսական ապահովվածությունը ներկայում: «GALLUP» ընկերության այս հարցին մայիս, սեպտեմբեր, նոյեմբեր ամիսներին հետեւյալ կերպ են պատասխանել:

Մայիսին իր ընտանիքի նյութական, տնտեսական ապահովվածությունը շատ լավ է գնահատել 2.5 տոկոսը, լավ՝ 18.2 տոկոսը: Միջին՝ 64.4 տոկոսը, 8.6 տոկոսը հարցին պատասխանել է վատ, 5.5 տոկոսը՝ շատ վատ: Հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 0.7 տոկոսը:

Սեպտեմբերին ընտանիքի նյութական, տնտեսական ապահովվածությունը շատ լավ է գնահատվել 2.6 տոկոսի մոտ, լավ՝ 16.3, միջին՝ 61.4 տոկոսի մոտ: Վատ պատասխանն է ընտրել հարցվածների 12.9, շատ վատ՝ 6.3 տոկոսը: Հարցին դժվարացել է պատասխանել 0.5 տոկոս մարդ:

Արդեն նոյեմբերին իր ընտանիքի նյութական, տնտեսական ապահովվածությունը շատ լավ է գնահատել 5.0, լավ՝ 22.9 տոկոս մարդ: 59.3 տոկոսը պատասխանել են միջին, 8.9 տոկոսի համար նախընտրելի է եղել վատ պատասխանը, 3.7 տոկոսի համար՝ շատ վատ: Հարցվածների 0.2 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին:

Հարցման մասնակիցները նաեւ գնահատել են ՀՀ-ի ներկա տնտեսական վիճակը: Ներկայացվել են կրկին մայիս, սեպտեմբեր, նոյեմբեր ամիսների հետազոտությունների արդյունքները: Մայիսին մեր երկրի վիճակը շատ լավ է գնահատել հարցվածների 1.7 տոկոսը, լավ՝ 9.2 տոկոսը, միջին՝ 54.5 տոկոսը: Մեր երկրի  վիճակն այդ ամսին վատ է գնահատել 22.5 տոկոսը, շատ վատ՝ 10.9 տոկոս մարդ: Հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 1.2 տոկոսը:

Սեպտեմբերին հարցման արդյունքները բախշվել են հետեւյալ կերպ՝ շատ լավ՝ 1.7 տոկոս, լավ՝ 9.5 տոկս, միջին՝ 46.7 տոկոս, վատ՝ 28.0 տոկոս, շատ վատ՝ 10.7 տոկոս, հարցին դժվարացել է պատասխանել 3.4 տոկոս մարդ:

Նոյեմբերին մեր երկրի վիճակը լավ է գնահատել հարցվածների 2.8 տոկոսը, լավ՝ 16.3 տոկոսը, միջին՝ 54.6 տոկոսը: Հարցմանը մասնակցածների 17.9 տոկոսը  ՀՀ տնտեսական վիճակը գնահատել է վատ, 6.3 տոկոսը շատ վատ, հարցին դժվարացել է պատասխանել 2.2 տոկոս մարդ:

Ինչպե՞ս եք գնահատում  Ընդդիմության, ՀՀ ԱԺ, ՀՀ կառավարություն, ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի գործունեությունը: Հարցումների պատասխանները համապատասխանաբար հետեւյալ տոկոսային տեսքն ունեն՝ Ընդդիմության աշխատանքին հավանություն է տվել 22.5 տոկոսը, 61.2 տոկոսը չի տվել հավանություն, հարցին դժվարացել է պատասխանել 13.3 տոկոս մարդ:

 ՀՀ ԱԺ գործունեությանը հավանություն է տվել 43.1 տոկոսը, հավանություն չի տվել 46.0 տոկոսը, հարցին դժվարացել է պատասխանել 10.9 տոկոսը: ՀՀ կառավարության աշխատանքին հավանություն է տվել 54.9 տոկոսը: Հարցվածների 36.3 տոկոսը չի տվել հավանություն, 8.8 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին:

ՀՀ նախագահի գործունեւության հետ համամիտ են հարցվածների 83.0 տոկոսը, հավանություն չեն տվել 11.7 տոկոսը, հարցին դժվարացել են պատասխանել 5.3 տոկոսը: ՀՀ վարչապետի գործունեւությանը հավանություն են տվել հարցվածների 83.2 տոկոսը, հակառակ կարծիքն են ունեցել 13.5 տոկոսը: Հարցին դժվարացել են պատասխանել հարցվածների  3.3 տոկոսը:

Որո՞նք են պետության առջեւ ներկա պահին կանգնած ամենակարեւոր 3 խնդիրները:

Առաջին տեղում գործազրկությունն է՝ 34.1 տոկոս, այնուհետ նույն տոկոսային հարաբերությամբ նշվում է ցածր թոշակը, ցածր աշխատավարձը՝ 34.1 տոկոս: 2-րդ տեղում է տնտեսական վիճակը՝ 32.8 տոկոս: Արցախի հիմնախնդիրը 3-րդ տեղում է՝ 24.1 տոկոս, կրթական համակարգի վատ վիճակ՝ 15.2 տոկոս, առողջապահական համակարգի վատ վիճակ՝ 10.3 տոկոս: Հարցմանը մասնակիցներից 7.7 տոկոսը նշել է արտագաղթը, 7.4 տոկոսը արտաքին քաղաքականության եւ պաշտպանության խնդիրները: 7.2 տոկոսի համար պետության առջեւ ներկա պահին կանգնած ամենակարեւոր խնդիրը գնաճն է եւ ինֆլյացիան, 7.0 տոկոսի համար կոռուպցիան:

Վերջին մեկ տարում նշված ոլորտներից որու՞մ են իրականացվել բարեփոխումներ կառավարության կողմից:

Բանակ՝ 80.6 տոկոս, Կոռուպցիա՝ 69.6 տոկոս, Առողջապահություն՝ 63.5 տոկոս, Ոստիկանություն՝ 60.9 տոկոս, Տնտեսություն՝ 58.3 տոկոս, Արտաքին քաղաքականություն՝54.7 տոկոս: Բնապահպանություն՝ 51.3տոկոս, Սոցիալական ոլորտ՝ 49.2 տոկոս, Աշխատատեղեր՝ 48.5 տոկոս, Գյուղատնտեսություն՝ 47.7 տոկոս, Դատական համակարգ՝ 45.6 տոկոս, Կրթություն՝ 39.0 տոկոս:

Բավարարվա՞ծ եք արդյո Ձեր կյանքով: «GALLUP» ընկերությունը նաեւ այսպիսի հարցադրում է արել: 2019 թվականի մայիսին իր կայնքով լիովին բավարարված է եղել հարցվածների 20.0 տոկոսը, ավելի շուտ բավարարված՝ 51.5 տոկոսը, ավելի շուտ բավարարված չեմ պատասխանել է 15.5 տոկոսը, մայիսին  ընդհանրապես բավարարված չի եղել հարցվածների 10.3 տոկոսը, հարցին դժվարացել է պատասխանել 1.1 տոկոսը:

Սեպտեմբերին նույն հարցն ունեցել է հետեւյալ պատասխանները: Լիովին բավարարված եմ՝ 21.4 տոկոս, ավելի շուտ բավարարված եմ՝ 46.3 տոկոս, ավելի շուտ բավարարված չեմ՝ 17.9 տոկոս,  ընդհանրապես բավարարված չեմ 14.0 տոկոս, հարցին դժվարացել է պատասխանել 0.4 տոկոսը:

Նոյեմբերին իր կյանքից լիովին բավարարված է եղել հարցվածների 20.7 տոկոսը, ավելի շուտ բավարարված՝ 51.5 տոկոսը: Ավելի շուտ բավարարված չի եղել 16.36 տոկոսը, 10.5 տոկոսն ընդհանրապես իր կյանքով բավարարված չի եղել, հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 0.9 տոկոսը:

Տպել
3288 դիտում

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ