211652_close_icon
views-count2114 դիտում article-date 22:24 08-11-2019

Արտագաղթը Հայաստանից նվազել է

Հայաստանի Հանրապետությունից 2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում մեկնած մարդկանց թիվը 9857-ով գերազանցում է Հայաստան ժամանած մարդկանց թվին, իսկ 2016թ. համեմատ հավելաճը կազմել է 88,6%: Հայաստանի Միգրացիոն ծառայության տվյալներն է ներկայացրել ՀՀ կառավարության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը: «Հայաստանից արտագաղթը նվազել է: Հայաստանի Հանրապետությունում 2019-ի հունվար-սեպտեմբերին սահմանահատումների մուտքերի և ելքերի տարբերությունը կազմել է -9857: 2018թ. հունվար-սեպտեմբերին սահմանահատումների մուտքերի և ելքերի տարբերությունը եղել է -15,695, իսկ 2017թ. հունվար-սեպտեմբերին սահմանահատումների մուտքերի և ելքերի տարբերությունը կազմել է -53,912»,- նշված է հրապարակման մեջ:

Նմանատիպ նյութեր