Friday, 19 04 2024
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում

Ո՞ւմ է պետք այն ռեժիմը, որը դժբախտություն է պատճառում սեփական ժողովրդին և սպառնում հարևանների գոյությանը

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունեցող բողոքի ցույցերը բովանդակային իմաստով շատ ավելի լայն ու համընդգրկուն նշանակություն ունեն:

Թերևս մոլորություն կլինի կարծել, թե այդ ամենը սահմանափակվում է միայն օրենսդիր մարմնի ընտրություններին անկախ թեկնածուների գրանցման պահանջով: Իսկ եթե ավելի հեռուն գնանք, ապա կգանք այն եզրակացության, որ ձևակերպված պահանջն ընդամենը պատրվակի կարգավիճակ ունի, դրա փոխարեն կարող էր օգտագործվել ցանկացած առիթ, որը փողոց դուրս գալու հնարավորություն կտար:

Իսկ եթե մայրաքաղաքային օրենսդիր մարմնի ընտրությունները ընդամենը պատրվակի կարգավիճակ ունեն, ապա ո՞րն է պայքարի բուն էությունն ու առանցքային թիրախը: Սխալված չենք լինի, եթե պնդենք, որ Մոսկվայի փողոցներում սաղմնավորվում է «պուտինիզմի» դեմ պայքարի հերթական շրջափուլը, որն ամեն պահի կարող է կորցնել իր տեղային նշանակությունը՝ փոխակերպվելով համառուսաստանյան հեղափոխական շարժման: Ընդամենը մի փոքրիկ կայծ, և ծխացող Մոսկվան կվերածվի ամենակուլ հրդեհի: Ահա սա է պայքարի ամբողջ իմաստը. պուտինյան ռեժիմն աստիճանաբար կորցնում է իր լեգիտումությունն ու ամեն պահ կարող է կազմաքանդվել: Ղրիմյան անեքսիայի «թմրադեղը» աստիճանաբար կորցնում է իր ազդեցությունը, իսկ քաղաքացիներն էլ կամաց-կամաց վերադառնում են այն նույն դառը իրականությանը, որտեղ իրենք քաղցած են ու աղքատ, որտեղ պետությունը անարդար է ու թալանչի:

Բնականաբար, օրինաչափ տեղաշարժերն այս ըստ պատշաճի արժևորվում և գնահատվում են նաև Կրեմլում: Այնտեղ էլ հասկանում են, որ նախագահ Պուտինի վարկանիշը գնալով անկում է ապրում, իսկ արտաքին ագրեսիայի հաշվին արձանագրված էյֆորիան այլևս արդիական չէ: Ոչ վաղ անցյալում «Крым наш» բացականչող ու Պուտինին աստվածացնող քաղաքացիներն այդ նույն հաջողությամբ կարող են մոռանալ ռեժիմի աշխարհաքաղաքական «սխրանքները»՝ հողին հավասարեցնելով այն ամենը, ինչ որ ոտքի տակ կընկնի:

Իրավիճակի հենց այս անելանելիությամբ է պայմանավորված ուժային կառույցների անմարդկային ու դաժանագույն վարքագիծը: Այն աստիճան, որ նույնիսկ իշխանությունների հետ սերտ դաշինքի մեջ գտնվող Ռուս ուղղափառ եկեղեցին է ապաստան տալիս բռնություններից խուսափող ցուցարարներին: Սա աննախադեպ երևույթ է, որը վկայում է ոստիկանական ուժերի անթույլատրելի ու հակամարդկային գործունեության մասին:

Բայց այլընտրանք չկա, նախագահ Պուտինի գահը անընդհատ ցնցվում է, ինչն էլ հանգեցնում է նյարդային պոռթկումների, երբեմն նույնիսկ գազան դրսևորումներով:

Շարադրանքի համատեքստում առաջնային է դառնում հետևյալ հարցադրումը. Պուտինը կհասնի՞ մինչև պաշտոնավարման ավարտ, թե՞ մինչև 2024 թ., այնուամենայնիվ, ռեժիմը կտապալվի: Փաստորեն, 2024 թվականն իր նշանակությամբ չի զիջում ո՛չ 1917 թ․ փետրվարին և ո՛չ էլ 1991 թ. դեկտեմբերին:

Նույնիսկ այս չափազանց վտանգավոր ու պայթյունավտանգ իրավիճակի պայմաններում ակնհայտ է, որ Պուտինը չի ցանկանում գնալ թոշակի: Կրեմլի պատերի ներսում անհանգիստ շշուկներ են պտտվում: Բոլորին հետաքրքրում է այն հարցը, թե ինչ է լինելու հետո: Հիմնախնդիրն այդ առօրեական է դարձել նաև ֆինանսական կլանների ու քաղաքական վերնախավի համար, իսկ ժողովուրդն էլ, ինչպես տեսնում ենք, անընդհատ նոր անակնկալներ է նախապատրաստում:

Իսկապես, պետության ներքին խնդիրներն այնքան շատ են, որ այս տրամաբանությամբ դժվար թե հնարավոր լինի երկար շարունակել: Անհրաժեշտ է նոր արտաքին մարտահրավեր, որի շուրջ վերստին հնարավոր կլինի մոբիլիզացնել բնակչությանը՝ դարձնելով վերահսկելի ու կանխատեսելի: Մարտահրավեր, որը կհիմնավորի Պուտինի իշխանության շարունակականության անհրաժեշտությունը: Եվ այդ անհրաժեշտության հիմքում պետք է լինեն հայրենասիրությունն ու ռուսական աշխարհի գաղափարը: Միայն արտաքին մարտահրավերը կարող է կոտրել պուտինիզմի դեմ պայքարող հեղափոխական ժողովրդի մեջքը, ինչպես Ղրիմի անեքսիայի ու Ուկրաինայի դեմ պատերազմի պարագայում:

Ասվածի տրամաբանությամբ հրատապ է դառնում հետևյալ հարցադրումը. ո՞րն է հաջորդ ագրեսիայի զոհը: Նորից Վրաստանն ու Ուկրաինա՞ն, թե՞ ցուցակը թարմացման և համալրման պետք ունի: Բելառո՞ւսը, Հայաստա՞նը, Ղազախստա՞նը, թե՞ Էստոնիան ու Լեհաստանը: Ի դեպ, պետությունների ցանկն այս ամենևին էլ թող զարմանալի չթվա. ո՞վ էր սպասում Ղրիմի անեքսիային, 2013-ին դա անհավանական մի հեքիաթ էր թվում: Նույն տրամաբանությամբ, պուտինիզմի զոհը կարող են դառնալ նաև վերոհիշյալ երկրները: Մի բան հստակ է. որքան շատ են Ռուսաստանի ներքին խնդիրները, այնքան այն վտանգավոր է դառնում իր հարևանների համար:

Կրեմլում համոզված են, որ արտաքին մարտահրավերի պարագայում ժողովուրդը դեմ չի լինի Պուտինի իշխանության հավերժացմանը, քանի որ նա կյանքի է կոչում ռուսական աշխարհի միավորման վաղեմի ծրագիրը՝ առաքելությունն ու երազանքը: Փաստորեն, ժողովուրդը հայտնվել է երկու ծանր ընտրությունների առջև. կա՛մ արյունալի ու դաժան հեղափոխություն, կա՛մ էլ ավտորիտար ռեժիմի հավերժացում, ազատություն ու հավասարություն, կա՛մ էլ «Ռուսական աշխարհ», որտեղ մարդիկ քաղցած են ու ստորացված: Խնդիրն այն է, որ իշխանությունները ջնջել են երրորդ առավել բանական ճանապարհը՝ ժողովրդավարական ճանապարհով իշխանության փոփոխության հնարավորությունը:

Կանխատեսվում է մեծ պայթյուն, հեղափոխական պայթուն, որը կարող է կործանել ու մասնատել Ռուսաստանի Դաշնությունը: Սա, իհարկե, աղետ է, և ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև ամբողջ աշխարհի համար: Այս համատեքստում մոսկովյան իրադարձությունները, կարծես թե, մեկնարկային կետի և կատալիզատորի դերակատարություն են ստանձնում: Եթե ոչ այսօր, ապա վաղը ծխացող թմբիրը պայթելու է: Ո՞ւմ է պետք այն ռեժիմը, որն անընդհատ դժբախտություն է պատճառում սեփական ժողովրդին և սպառնում հարևանների բնականոն գոյությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում