Դժվարանցանելի են Գյումրի-Ամասիա և Լանջիկ-Թալին ճանապարհները. Լարսը փակ է

Դժվարանցանելի են Գյումրի-Ամասիա և Լանջիկ-Թալին ճանապարհները. Լարսը փակ է

PanARMENIAN.Net - Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, հայտնում է Փրկարար ծառայությունը։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ամասիա-Բերդաշեն ճանապարհը փակ է: Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար։

Դժվարանցանելի են Գյումրի-Ամասիա և Լանջիկ-Թալին (բուք) ճանապարհները:

Արթիկ-Ալագյազ և Արագածոտնի մարզի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Շիրակի, Տավուշի մարզերում, Ապարան, Թալին, Աշտարակ, Հրազդան, Չարենցավան, Սպիտակ, Ստեփանավան, Վանաձոր, Քաջարան քաղաքներում և Բաղրամյանի տարածաշրջանում տեղում է ձյուն։

Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---