Կաթողիկոսի հրաժարականը պահանջող ցուցարարները ներխուժել են Մայր աթոռի Դիվանատուն

Կաթողիկոսի հրաժարականը պահանջող ցուցարարները ներխուժել են Մայր աթոռի Դիվանատուն

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականը պահանջող նախաձեռնության անդամները ներխուժել են Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն, քահանա Վահրամ Մելիքյանը:

«Քիչ առաջ հայտնի նախաձեռնության անդամները ներխուժեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք՝ անվայելուչ պահվածքով, իրենց հատուկ վերջնագրային պահանջներով ու սադրիչ գործողություններով։ Նրանք որևէ կերպ տրամադիր չեն ունկնդիր լինելու եկեղեցականների հորղորներին դադարեցնելու նման անընդունելի և դատապարտելի վարվելակերպը»,-ասվում է նրա գրառման մեջ:

Դրան հաջորդած գրառման մեջ ասվում է, որ նախաձեռնության անդամները փորձում են բռնություն գործադրել։

Տևական ժամանակ է՝ մի խումբ հոգևորականներ Գարեգն Բ-ի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են իրականացնում Երևանում:

Ավելի վաղ Մայր Աթոռի թանգարանների տնօրինությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է հունիսի 30-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող նախաձեռնության անդամ Կորյուն աբեղայի հնչեցրած այն մեղադրանքներին, թե Մայր Աթոռի սրբություններն ու մասունքները վաճառվում ու կեղծվում են կաթողիկոսի կողմից, և հայտարարել, որ նման բան չի եղել:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---