Ռոնալդուին ևս մեկ բռնաբարության մեջ են մեղադրում

Ռոնալդուին ևս մեկ բռնաբարության մեջ են մեղադրում

PanARMENIAN.Net - Ռոնալդուին մեղադրել են ևս մեկ բռնաբարության մեջ: Ամերիկուհի Քեթրին Մայորգա Լեսլի Սթովալի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը միակ աղջիկը չէ, որը տուժել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից:

«Ինձ մի կին զանգահարեց, որը պնդում էր, որ նմանատիպ փորձ է ունեցել»,-հայտարարել է Սթովալը: Փաստաբանը հրաժարվել է հրապարակել երկրորդ տուժածի անունը, սակայն, նշել է, որ կինը ֆուտբոլիստի կողմից բռնի գործողությունների մասին տեղեկությունները կփոխանցի Լաս Վեգասի ոստիկանություն, գրում է Lenta.ru-ն Daily Mail-ի վրա հղումով:

Սեպտեմբերի 28-ին Մայորգան առաջին անգամ հրապարակավ բռնաբարության մեղադրանք ներկայացրեց Ռոնալդուին: Միջադեպն իբր տեղի է ունեցել 2009-ին Լաս Վեգասում: Կինը պնդում էր, որ ֆուտբոլիստը նրան լռության համար 375.000 դոլար է վճարել:

Ռոնալդուն ժխտում է մեղադրանքները և մտադիր է դատի տալ ամերիկուհուն: Մայորգայի հետ այդ քաշքշուկի հետևանքով Ռոնալդուն չի մասնակցի Պորտուգալիայի հավաքականի առաջիկա խաղերին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---