ՌԴ-ում կորոնավիրուսի ավելի քան 9000 դեպք է գրանցվել23 մայիսի 2020 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում մայիսի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 9434 նոր դեպք է գրանցվել երկրի 84 շրջանում։ Վարակակիրների ընդհանուր քանակը հասել է 335,882-ի։ Ընդ որում, նոր հիվանդների 42%-ի մոտ ախտանիշեր չեն հայտնաբերվել և վարակն ի հայտ է եկել միյան թեստավորման արդյունքում։ Նոր դեպքերի մեծ մասը գրանցվել է Մոսկվայում՝ 3190։ Մեկ օրում մահացել է 139 մարդ, որից 67-ը Մոսկվայում։ Համաճարակի բռնկումից ի վեր ՌԴ-ում վիրուսից մահացել է 3388 պացիենտ, գրում է «Վեդոմոստին»։ Ընդհանուր առմամբ, երկրում ապաքինվել է 107,936 պացիենտ։ Ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի` աշխարհում կորոնավիրուսով ավելի քան 5․2 մլն մարդ կա։ Մահացել է ավելի քան 338․000 մարդ։ ՌԴ-ն երրորդն է աշխարհում վարակակիրների թվով։ Առաջին տեղում ԱՄՆ-ն է 1․6 մլն վարակակրով, որին հաջորդում է Բրազիլիան՝ 331,000 հիվանդ։ Photo. TASS Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |