▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերթական գողությունը՝ «Իզի Փեյ» ԱՊԸ-ից. Սարյան փողոցում կոտրել են վճարային տերմինալը և հափշտակել խոշոր գումար

shamshyan.com-ը գրում է.Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, հերթական գողությունն է տեղի ունեցել Երևանում «Իզի Փեյ» ընկերության նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ընկերության իրավաբանը դիմելէ Ոստիկանության Կենտրոնական բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 04։30-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Սարյան փողոցի 35 հասցեում գտնվող «Իզի Փեյ» ընկերությանը պատկանող վճարային տերմինալը կոտրելու միջոցով այնտեղից հափշտակել են խոշոր չափի գումար։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գողը կամ գողերը տարել են մոտ 375 հազար դրամ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Էրեբունի փողոցի թիվ 24 հասցեում դռան փականը կոտրել ու այնտեղ տեղադրված «Իզի-Փեյ» ՍՊԸ-ին պատկանող վճարահաշվարկային տերմինալից  գողացել էին 375 հազար 800 դրամ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին