ԿԳՄՍՆ-ն մոտ կես միլիոն դրամ է հատկացրել պաշտոնական կեղծիքով ներկայացված միջոցառման ծրագրին. ռեժիսոր Հովհաննես Գալստյան

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանն ահազանգում է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) դրամաշնորհ է հատկացրել պաշտոնական կեղծիքով ներկայացված ծրագրի: Գումար է տրամադրվել ֆրանսիայում կայանալիք մի փառատոնի մասնակցելու համար այն դեպքում, երբ նախ փառատոնն անց չի կացվում հայտում նշված ժամանակահատվածում եւ հետո տվյալ տվյալ ֆիլմն ընդհանրապես ընդգրկված չէ նշված փառատոնին ներկայացված կինոնկարների ցանկում: 

Նախարարությունն, ըստ Գալստյանի բացահայտման, 2020 թվականի փետրվարի 11-ին դրամաշնորհ է հատկացրել Ֆրանսիայի Մոնտելիմար քաղաքում կայանալիք «Գիրը՝ էկրանին» կինոփառատոնում ռեժիսոր Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» խաղարկային ֆիլմի մասնակցության ծրագրին։ ԿԳՄՍ-ի դրամաշնորհային ծրագրով «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմին հատկացրել է մոտ կես միլիոն դրամ (4 հարյուր 97 հազար դրամ) փետրվարի 21-ին փառատոնի մասնակցելու համար: Սակայն այդ օրն, ըստ Գալստյանի, փառատոն նախատեսված չէ: Մոնտելիմարի «Գիրը՝ էկրանին» կինոփառատոնը անցկացվելու է 2020թ-ի սեպտեմբերի 16-ից-26ը:

«Դրամաշնորհների ծրագիրը, որը նախարարությունը ֆինանսավորում է «Աջակցություն կինեմատոգրաֆին» կետով՝ հստակ կանոնակարգված է, թե ինչի համար պետք է ֆինանսավորվեն՝ կինոփառատոններին կամ կինոշուկաներին մասնակցելու համար: Հիմա այն ծրագիրը, որը ֆինանսավորել է ԿԳՄՍՆ-ն փառատոնի մասնակցելու համար, գոյություն չունի: Այսինքն Մոնտելիմարում կա մեկ փառատոն, որը կազմակերպվում է այս տարվա աշնանը, սակայն «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմի ցուցադրումն այդ ծրագրում չկա»,- ասաց Հովհաննես Գալստյանը:

Նա նաեւ նկատեց, որ փառատոնից դուրս Շահբազյանի ֆիլմի ցուցադրություն ունի այդ նույն քաղաքում, որի համար պետական ֆինանսավորում չի ենթադրվում: «ԿԳՄՍ-ն դրամաշնորհ է հաստատել ոչ թե կինոփառատոնի մասնակցության, այլ Կապանից ավելի քիչ բնակչություն ունեցող ֆրանսիական մի գյուղաքաղաքում ֆիլմի ցուցադրությանը կինոռեժիսորի մասնակցության համար, ինչը ոչ մի կերպ չի բխում ՀՀ պետական բյուջեի «մասնակցություն կինոփառատոներին եւ կինոշուկաներին» կետից»,- նկատեց Գալստյանը:

Ըստ Գալստյանի՝ Ազգային կինոկենտրոնը, գիտակցաբար կեղծիք է թույլ տվել, որովհետեւ եթե նրանք դրամաշնոր ստանալու հայտում ուղղակի նշեին ֆիլմի ցուցադրության համար, այլ ոչ թե փառատոնի մասնակցության, ապա նախարարությունը գումար չէր հատկացնի: «Այստեղ նախարարության սխալն էլ կա, որովհետեւ նրանք պետք է գոնե մտնեին տեսնեին, թե ինչ փառատոն է, եթե մտնեին, ապա կիմանային, որ այդ օրը ոչ մի փառատոն էլ չկա»,- շեշտեց կինոռեժիսորը:

Ռեժիսոր Արամ Շահբազյանը չցանկացավ կատարվածի մասին մեկնաբանություն տալ, նշեց, որ սպասում է փաստաթղթի, կուղարկեն, կնայի՝ կհրապարակի: Ասաց, որ ինքն էլ է զանգել ու բացատրություն ուզել, բայց թե ում է զանգել, կամ ինչ բացատրություն ռեժիսորը չմանրամասնեց: Ավելի ուշ կպարզաբանի:

ԿԳՄՍ նախարարությունից խոստացան կատարվածի վերաբերյալ մեկնաբանություն տրամադրել ավելի ուշ:

Նշենք, որ «Մոսկվիչ, իմ սեր» Ֆիլմի տարածման համար Ազգային կինոկենտրոնը 2019 թվականի Գարնանային նստաշրջանում հատկացրել էր 1 միլիոն դրամ: Ֆիլմը Կինոկենտրոնի «Կինոնկարների նախագծերի մրցույթների անցկացման եւ ֆինանսավորման» մրցույթում պետական ֆինանսավորման ընտրված նախագծերի թվում էր:

Տպել
4063 դիտում

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին