Ռուսաստանցի հայ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն ամերիկյան Arclight Films կինոընկերության հետ համատեղ կնկարահանի «Ռոբոտները» ֆանտաստիկ մարտաֆիլմն անգլերեն լեզվով: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:
Ֆիլմի նկարահանումները, որի պրոդյուսերներն են Սարիկ Անդրեասյանը, Գերի Հեմիլթոնը, Ին Յոն և Մայք Գաբրավին, տեղի կունենան Ռուսաստանում և Չինաստանում:
Հաղորդվում է, որ ֆիլմի վարձույթի հանձնումը նախատեսվում է 2019 թ.:
Ֆիլմի սյուժեի հիմքում աշխարհն է ապոկալիպսիսից հետո, որը ենթարկված է ճառագայթման, իսկ մարդկությունը գրեթե ոչնչացվել է Wretches (սրիկաներ) էակների կողմից: Բայց մարդկանց փոքր մաս որոշում է պայքարել դրանց դեմ և ռազմական ռոբոտներ է գտնում դրանց ոչնչացման համար: