«Ստեղ ավելի շատ մի քիչ էլ մեր գյուղացիները խանդ ունեն, որ կողքի գյուղն ունի, ես էլ ունենամ». Աշոտ Հակոբյան

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ օրերս Արագածոտն մարզի բնակիչների բողոքի ակցիային, երբ նրանք կանգնեցրել էին Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը՝ պահանջելով իրենց գյուղ մուտքն ապահովող կամուրջներ, քանի որ ըստ նրանց՝ չեն կարողանում գյուղ մտնել և ավելի քան 10 կմ-ով ճանապարհը երկարում է:

Նախարարի խոսքով՝ նման արագընթաց ճանապարհների դեպքում ամեն կես կամ մեկ կիլոմետրը մեկ հնարավոր չէ անցումներ լինեն, ծրագրով դրանք նախատեսվում են ամեն 5 կմ մեկ: Հակոբյանը նշեց, որ յուրաքանչյուր անցումի արժեքը գերազանցում է 2 մլն դոլարը։

Նա հայտնեց, որ առավել նպատակահարմար է այդ գումարը ծախսել դեպի մայրուղի անցումներ ունեցող հարևան համայնքներ՝ Ուջան և Կոշ, տանող միջհամայնքային ճանապարհը վերանորոգելու համար և, երթուղին փոխելով, կհասնեն խնդրի լուծման. «Ստեղ ավելի շատ մի քիչ էլ մեր գյուղացիները խանդ ունեն, որ կողքի գյուղն ունի, ես էլ ունենամ։ Այդ պայմաններում մենք ստիպված կլինենք 40-50 անցում կառուցել»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս