211652_close_icon
views-count382 դիտում article-date 11:48 06-08-2022

Արցախի պետնախարարը քննադատել է միջազգային հանրության արհեստական չեզոքությունը Հայաստանին ու Ադրբեջանին ուղղված կոչերում

Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանն իր զարմանքն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ Ադրբեջանի կողմից Արցախի ու արցախահայության դեմ օգոստոսի սկզբից իրականացվող սադրիչ գործողությունների ու հարձակումների համատեքստում միջազգային կառույցները շարունակում են կեղծ չեզոքություն պահպանել ադրբեջանական ու հայկական կողմերին ուղղված իրենց կոչերում: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

«Զարմանում եմ, թե ինչու են միջազգային կառույցներն ու առաջնորդներն իրենց կոչերում կրկին արհեստական չեզոքություն պահպանում ադրբեջանական ու հայկական կողմերի միջև, եթե Բաքուն է նախաձեռնում ռազմական սադրիչ գործողություններ, որոնք արձանագրվել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության և ռուս խաղաղապահ զորամիավորումների կողմից: Նման պարիտետը հանգեցնում է ուժի կիրառման կեղծ լեգիտիմացման»,- նշել է Արցախի պետնախարարը:

Նմանատիպ նյութեր