211652_close_icon
views-count34654 դիտում article-date 08:13 12-04-2019

Խոշոր հրդեհ Երևանում. Արգավանդում գործող փայտի արտադրամասում առաջացած հրդեհի դեմ պայքարում էին հրշեջներն ու քաղաքացիները. Օպերատիվ են գործել նաեւ բժիշկները, «Էլեկտրական ցանցեր»-ի ու «Գազպրոմ»-ի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9 -11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդի խաչմերուկից դեպի Զվարթնոց միջազգային օդանավակայան տանող ճանապարհահատվածի հարեւանությամբ գտնվող տներից մեկի հարեւանությամբ գտնվող կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկով, տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության «Բիս» 1 աստիճան: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրշեջների եւ քաղաքացիների օպերատիվ գործողությունների արդյունքում նախ կանվեց Իսակովի պողոտայի թիվ 83 հասցեում առաջացած խոշոր հրդեհի տարածումը, որից հետո հրդեհը մեկուսացվեց եւ մարվեց ամբողջովին: Այրվել է մեծ քանակի փայտյա ապրանքներ, տանիքը, եւ այլ իրեր: Օպերատիվորեն ժամանել են նաեւ Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները: Ժամանել են նաեւ «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ ծառայողները՝ գլխավոր տնօրեն Գառնիկ Մովսիսյանի գլխավորությամբ: Օպերատիվ են ժամանել նաեւ ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը, համայնքային ոստիկանույթան տեսուչի գլխավորությամբ: Հրդեհի վայր են ժամանել նաեւ ՀՀ ԱԻՆ Աղետների բժշկության կենտրոն պետական ոչ առեւտրային կազմակերպության եւ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան: Թիվ 1, թիվ 4, թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջները ծխի դեմ պայքարելու համար օգտագործեցին շնչառական ապարատներ, քանի որ կրակի հետեւանքով ծուխը ավելի վտանգավոր էր դարձնում հրշեջների աշխատանքը: Գազպրոմ ընկերության ներկայացուցիչները նշված հատվածում ժամանակավորապես դադարեցրել են գազամատակարարումը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 128+
128+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր