ՀՀ-ում կորոնավիրուսից մահացածի դիահերձում չի իրականացվի

ՀՀ-ում կորոնավիրուսից մահացածի դիահերձում չի իրականացվի

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է կորոնավիրուսից մահացած անձի դիահերձումն արգելող օրինագիծը։ Կողմ է քվեարկել 69 պատգամավոր։ Դեմ և ձեռնպահներ չեն եղել։

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ ելնելով բնակչության կենսաանվտանգության ապահովման առաջնայնությունից, կոչված է կանխելու հերձման հետևանքով վարակի հնարավոր տարածումը

Այսպիսով, COVID-19 կորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահացածների դեպքում հերձում չի իրականացվի:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև մարտի 31-ը սահմանված տեղաշարժման խիստ սահմանափակումներն առնվազն 10 օրով երկարաձգվել են: Մարտի 31-ի առավոտվա դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 532-ի: Երկրում 3 հոգի մահացել է կորոնավիրուսից, ապաքինվել է 31 մարդ:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---