Friday, 19 04 2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան

Նիկոլ Փաշինյանի «աքիլեսյան գարշապարը», բայց ելք կա…

Նիկոլ Փաշինյանը Россия 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին: Հարցազրույցում բովանդակային շեշտադրումներն, որպես այդպիսին, բացակայում են և այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանն առայժմ հանդես է գալիս ոչ այնքան վարչապետի, որքան` համաժողովրդական շարժման ղեկավարի դիրքերից ու փորձում է հեղափոխությունը հնարավորինս հեռու պահել Մոսկվայի հնարավոր սադրանքներից:

https://www.youtube.com/watch?v=h3y37o1wIkU&feature=youtu.be

Հայաստանի նորանշանակ վարչապետը վերահաստատել է, որ Հայաստանի օրակարգում չկա ԵՏՄ-ում և ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամության չեղարկման հարց և հասկացրել է, որ Մոսկվայի ինտեգրացիոն նախագծերում Հայաստանն ավելի նախաձեռնող դեր է խաղալու: Արդյո՞ք Փաշինյանն ակնարկել է, որ Հայաստանն այլևս չի բավարարվելու Մոսկվայի կցորդի կարգավիճակով, թե՞ դարձյալ ժեստ է արել Մոսկվային` այս պահին, թերևս, շատ դժվար է ասել, որովհետև արտաքին քաղաքականության հարցերն առայժմ մնում են Փաշինյանի ամենախոցելի կողմը:

Օրինակ` վարչապետն ասում է, որ ամեն ինչ հայ-ռուսական հարաբերություններում կփոխվի դեպի լավը: Այս արտահայտությունը նույնքան վերացական է, որովհետև հայ-ռուսական հարաբերություններում ամենամեծ խնդիրը դրանց որակն է, ուղղաձիգ բնույթը, երբ Հայաստանը կորցրել է սուվերենության բոլոր ատրիբուտները և վերածվել է Մոսկվայի կցորդի` միջազգային հանրության աչքերում կորցնելով իր հեղինակությունը: Հենց այս խոտոր, հակապետական քաղաքականությունը պետք է վերանայի Նիկոլ Փաշինյանը ու խնդիրը ԵՏՄ-ն և ՀԱՊԿ-ն չեն. դրանք ընդամենը հարթակներ են, որտեղ արտացոլվում են հայ-ռուսական բազմաշերտ հարաբերությունները:

«Ես ո՛չ արևմտամետ եմ, ո՛չ ռուսամետ, ո՛չ ամերիկամետ, ո՛չ իրանամետ և ո՛չ էլ վրացամետ: Ես հայամետ եմ: Ներկա պահին ես վարչապետ եմ և հանդես չեմ գալիս որպես որևէ խմբակցության կամ կուսակցության անդամ: Ես այժմ ներկայացնում եմ հայ ժողովրդին և համազգային շարժումը, որը ոչ մի արտաքին քաղաքական հարցեր չէր դրել իր առաջ»,-երեկվա հարցազրույցում ասել է Փաշինյանը, սակայն սա ակնհայտորեն հնացած դիրքորոշում է, որովհետև, ի տարբերություն հեղափոխության, պետությունը չի կարող իր առջև չդնել արտաքին քաղաքական հարցեր, որոնք ենթադրում են կոնկրետ դիրքորոշումներ սկզբունքային հարցերի վերաբերյալ:

Փաշինյանն ընդգծել է նաև, որ որևէ արտաքին ճնշում չի կարող ստիպել Հայաստանին դադարեցնել համագործակցությունը Ռուսաստանի հետ, այդ թվում և ռազմական ոլորտում, քանի որ ՌԴ-ի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի ազգային և անվտանգության շահերից: Հստակ դիրքորոշում է, որը, թերևս, բխում է Հայաստանի անվտանգության հրամայականից: Մյուս կողմից` հչակագրային մոտեցում է, որովհետև բաց է մնում այն հարցը, թե ինչպես է Հայաստանը կառուցելու իր հարաբերությունները Արևմուտքի հետ` վերջինիս ու Ռուսաստանի հարաբերությունների խորացող ճգնաժամի ֆոնին: Մասնավորապես, ի՞նչ խնդիր է Փաշինյանի կառավարությունը դնելու Վաշինգտոնի առջև, որը սպառնում է պատժամիջոցներ կիրառել այն երկրների նկատմամբ, որոնք էական գործարքներ կունենան Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի հետ: Արդյո՞ք Հայաստանը կարող է հույս դնել բացառապես թավշյա հեղափոխության էֆեկտի վրա, թե՞ Փաշինյանը ունի հայ-ամերիկյան հարաբերությունների իր տեսլականը, որի միջոցով ակնկալում է իր բազմավեկտոր քաղաքականության բնականոն և արդյունավետ ընթացքը:

Համենայն դեպս, մինչև այս պահը այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանին հուզել են միայն հայ-ռուսական հարաբերությունները ու թերևս ժամանակն է դուրս գալ այս կաղապարից, աշխարհին նայել ավելի գլոբալ հայացքով: Արտաքին քաղաքականությունն առայժմ Նիկոլ Փաշինյանի «աքիլեսյան գարշապարն» է, սակայն հոսանք, որ իրավիճակն արմատապես կփոխվի, երբ պաշտոնը ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնի բարձրակարգ դիվանագետ Զոհրաբ Մնացականյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում