211652_close_icon
views-count3624 դիտում article-date 19:12 29-09-2022

Վայրագ ձևով են վարվել նաև կին սանհրահանգիչների և բուժաշխատողների մարմինների հետ. ԳՇ պետի տեղակալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. NEWS.am

NEWS.am-ը գրում է. Սեպտեմբերի 13-ի գիշերը, ժամը 00.05-ին Ադրբեջանն սկսեց երեք ուղղություններով բավականին ագրեսին լայնամասշտաբ ռազմական գործողություններ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Վարդենիսում, հայաստանյան դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը:

«Մարտական գործողությունները միանգամից սկսվել են ցամաքային զորքերի գործողությունները, որոնք ուղեկցվել են հրթիռահրետանային կրակով, ԱԹՍ-ների կրակային աջակցությամբ: Եթե մենք ընդհանուր գնահատականը տանք, 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո սա արդեն երրորդ լայնամասշտաբ գործողությունն է՝ ուղղված մեր խիտ բնակեցված տարածքներին:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը բազմիցս պնդել է, որ իբր, այս վերջին գործողության ժամանակ ստիպված նախահարձակ են եղել, որ կասեցնեն հայկական ԶՈՒ ինչ-որ երեւակայական գործողություններ: Որպես ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, պաշտոնապես հայտարարում եմ, որ ոչ մի նման միջոցառում հայկական կողմից ոչ պլանավորված, էլ նախատեսված  չի եղել, քանի դա հակասում է մեր ռազմաքաղաքական ղեկավարության հրամաններին:

Մանրամասներն՝ ասյտեղ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր