211652_close_icon
views-count6917 դիտում article-date 15:33 24-10-2017

Կանադան հայտնել է Ուկրաինայի հետ վիզային ռեժիմը չեղարկելու պայմանները

Կանադայի միգրացիոն հարցերով նախարար Ահմեդ Հուսեյնը հայտարարել է, որ եթե Կիևը ցանկանում է առանց վիզային ռեժիմ սահմանել Օտտավայի հետ, ապա անհրաժեշտ է, որպեսզի նա արդյունավետ կերպով վերահսկել իր սահմանները և անվտանգության ոլորտում համագործակցի միջազգային հանրության հետ, հաղորդում է Ria Novosti-ն։ Այդ մասին Հուսեյնը հայտարարել է խորհրդարանում իր ելույթի ժամանակ։ Վերջինիս խոսքով՝ Կանադայում վիզային քաղաքականության հետ կապված որոշումները կայացվում են ռիսկերի ու առավելությունների գնահատականների ամբողջականության հիման վրա։ Նշենք, որ ավելի վաղ Կանադայի հետ վիզայի չեղարկման ցանկություն էր հայտնել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն։

Նմանատիպ նյութեր